ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախքան դավաճաններ կարգելը, տե՛ր եղեք սեփական սխալներին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լրագրողի մասնագիտությունը թույլ է տալիս տարբեր կարծիքներ լսել, քննարկումների մասնակցել, խնդիրներին տարբեր կողմերից նայել։ «Թավշյա, ոչ բռնի, սիրո հեղափոխությանը» հաջորդած երկուսից ավելի տարվա ընթացքում ոչ մեկ անգամ հարյուրից ավելի անհատներ, հասարակական ու քաղաքական գործիչներ ասում էին՝ հարգելի՛ իշխանություն, ճիշտ ուղղությամբ չեք ընթանում, սասանում եք երկրի կարևորագույն սյուները՝ մշակութային, հոգևոր, կրթական, տնտեսական։ Այս մասին գրում էր մամուլը, ահազանգում էին մտավորականները, հասարակական ու քաղաքական գործիչները։ Մինչդեռ ի՞նչ էր ասում իշխանությունը։ Բոլորը, ովքեր իշխանությանը հաճո չէին, ստացան հակահեղափոխական «տիտղոսը»։

Իշխանության համար անհաճո դատավորները դարձան դռների տակ վնգստացող։ Ինչ-որ մարդիկ փակեցին Կաթողիկոսի մեքենայի ճանապարհը, թիրախում հայտնվեց Հայ առաքելական եկեղեցին ու հոգևոր դասը։ Հաջորդ թիրախը բժշկական համակարգն էր, բարեփոխումների անվան տակ մեր երկրում սկսեցին հիվանդանոցներ փակվել կամ միավորվել, բազմափորձ բժիշկներ ու ոլորտի կազմակերպիչներ մեկ օրում վարկաբեկվեցին։ Փորձ արվեց ձևափոխել կրթական համակարգը։ Ձևափոխե՞լ, դա, իհարկե, մեղմ է ասված, ավելի կոնկրետ՝ խեղաթյուրել հայոց պատմությունը, անհասկանալի փոփոխություններ արվեցին «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների ծրագրերի մեջ։ Իրավապահ համակարգում՝ անհասկանալի պաշտոնանկություններ։

Վերադասավորումներ տարբեր ոլորտներում, անհասկանալի նշանակումներ, աշխատանքից ազատումներ, պետական կառավարման համակարգը սկսեցին լքել պրոֆեսիոնալները, պատճառաբանությունը մեկն էր՝ չենք կարողանում աշխատել թավշյա իշխանությունների հետ։ Մտահոգ քաղաքացիներն անդադար, ամեն օր ու ժամ երկու տարուց ավելի ահազանգում էին՝ իշխանությունների այս գործելաոճը մեր երկիրը կործանման կտանի, բայց մեզ լսող չկար, մենք հակահեղափոխական էինք, մենք սև էինք, մենք խանգարում էինք, որ աշխատեին։ Թողեցինք, աշխատեցիք, իսկ ի՞նչ ստացանք արդյունքում: Տնտեսություն, որում որևէ լուրջ հաջողություն չգրանցվեց, կրթության ու գիտության ոլորտ, որտեղ դոփում ենք նույն տեղում, գուցե անգամ մի քանի քայլ էլ հետ ենք գնացել, և այսպես շարունակ։ Մինչդեռ չկար ելույթների պակաս՝ լի պոպուլիզմով, հաթաթաներով, կոռուպցիան արմատախիլ անելու հստակ մտադրությամբ։ Խոսքեր, խոսքեր, խոսքեր։

Հետո եկավ պատերազմը, պատերազմ, որը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին։ Դրա պատճառների և վերջում ստորագրված խայտառակ անվանվող համաձայնագրի մասին քննարկումների մեջ չենք մտնի։ Դրա մասին կխոսեն փորձագետները, մարդիկ, որոնք իրավասու են կարծիք հայտնել, քանի որ մեր մեկնաբանությունը կարող է լինել զգացմունքային, գուցե նաև միակողմանի ու ոչ համապարփակ։ Բայց կա մի հարց, որն ինձ մտահոգում է որպես քաղաքացու, որպես մարդու, որը մի քանի տարուց իր հարազատներից մի քանիսին ճանապարհելու է հայկական բանակ։ Ինչո՞ւ են դավաճան կարգում մեր զինված ուժերին, մեր զինվորին։ Ի՞նչ իրավունքով։ Ի՞նչ խղճով։ Տպավորություն է, թե բոլորը դավաճան են, բոլորն անտեղյակ։ Այս ի՞նչ վտանգավոր ճանապարհ եք ընտրել։

Թերացումներ գուցե եղել են, ամեն ինչ հնարավոր է, ես խրամատում չեմ եղել, ես դիրք չեմ պաշտպանել, ես դրա մասին մեծ-մեծ խոսելու իրավունք չունեմ, բայց եթե առկա թերացումները ժամանակին չեն վերացվել, ուրեմն իր տեղում չեն եղել մեր երկու պետությունների քաղաքական և ռազմական ղեկավարությունները։ Պետք է ազնիվ լինել ու նաև դրա մասին խոսել։ Անկախ 44-օրյա պատերազմի ելքից՝ ես ունեմ հերոսներ։ Հայկական բանակը՝ ի դեմս շարքայինի ու սպայի, որը ռազմի դաշտում իր ուժերից ավելին է արել, հրամանատարի, ով զինվորի հետ համահավասար կռիվ է տվել հայրենի հողի համար և անգամ հիմա չի լքում իրեն վստահված դիրքը, իմ հերոսն է հոգևորականը, ով պատերազմի առաջին իսկ օրվանից՝ մի ձեռքում խաչը, մյուսում՝ զենքը, կանգնեց բանակի կողքին։ Իմ հերոսը Հայաստանի ու աշխարհի տարբեր ծայրերում բանակի թիկունքը պահող մարդիկ են։

Նրանց արածն անգնահատելի է։ Ու իրենք բոլորն օգնում են, որ վերջնականապես չխենթանանք ու չկորցնենք մեր հավատը։ Փաստորեն ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը, երբ գրում էր՝ «Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը, որովհետև իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգերը, իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում։ Բայց վայ այն հեղափոխականին, որ դա անում է հանուն սեփական իշխանության», իսկ վերջում էլ հավելում էր՝ «Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը»։ Մինչդեռ ով կմտածեր, որ ժողովրդի ինչ-որ մասի վստահության քվեն ստացած իշխանությունն այսքան շուտ՝ ընդամենը երկու տարի անց կմսխի այդ նույն վստահությունը, կմնա ֆեյքերի հույսին, իսկ քաղաքացիներն առաջ կքաշեն նրա հեռանալու պահանջը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular