ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի սահմանն անցնում է յուրաքանչյուրիս տան միջով»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ահավոր ծանր օրեր ենք ապրում, որովհետև մենք կորցրեցինք մեր կայացման վերջին մեծ հույսը»։ Այսպես է սկսվում մեր զրույցը գրականագետ Դավիթ Գասպարյանի հետ, երբ հարցնում եմ, թե ինչո՞ւ այսպես եղավ։ «Սա անսպասելի պարտություն էր, խաբվեցինք, նահանջ էր, պատերազմ էր, իսկ հայտարարում էին, որ մերոնք դիրքերի բարելավում ունեն, հայտարարում էին, թե մերոնք հակառակորդի ինչ զինատեսակներ են խոցել, որքան զոհեր ունի հակառակորդը։ Մենք չարաչար խաբվեցինք և պարտվեցինք։ Այսպիսի մեծ ամոթը, այսպիսի ծանր հարվածը շատ դժվար է տանել և դիմանալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գասպարյանը։ Հիշեցնում է՝ Կարսի անկումից հետո Եղիշե Չարենցն իր մեջ ուժ գտավ և գրեց «Երկիր Նաիրի» վեպը։ «Դրանով նա ասում էր՝ դիմացեք, կապրենք, կյանքը շարունակվում է։

Այո՛, կյանքը շարունակվում է, բայց այսպես կրճատվելով, փոքրանալով, այսպիսի ամոթալի հայտարարության տակ ստորագրելով՝ մենք ո՞ւր պիտի հասնենք, ինչ պետք է անենք: Դանակ են նետել, որը խրվել է մեր սրտի մեջ»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ մենք ուրիշ խնդիրներ ունեցող երկիր ենք։ «Սա այն երկիրը չէ, որին կարող են պարտադրել կրթական այն խայտառակ, ամոթալի, ապազգային չափորոշիչները, ինչ-որ «Հուզանք ու Զանգ» էին ներկայացնում, ապազգային ու խայտառակ բան էր անում կրթության և մնացած բոլոր չգործող գերատեսչությունների նախարարը։ Կարծես թե, ինքներս մեզ տանում էինք դեպի գաղափարական պարտության, որն, ի վերջո, ռազմաճակատում եղավ։

Չգիտեմ, թե ինչ է լինելու ու ինչպես է լինելու։ Խելք ու կորով եմ մաղթում նրանց, ովքեր դեռ շարունակելու են բանակցությունները, քանի որ սա ընդամենը հայտարարություն է։ Կլինեն դեռ բանակցություններ, որոնց ընթացքում, հուսանք, վիճակը մի քիչ կկարգավորվի։ Գոնե լինի Լեռնային Ղարաբաղի ամբողջական պատկերը։ Ի՞նչ է նշանակում Հայաստանով ճանապարհ տրամադրել մեր երկու թշնամի երկրներին։ Հայաստանի սահմանն անցնում է յուրաքանչյուրիս տան միջով»,-ասում է գրականագետը։ Հարցնում եմ՝ իսկ մենք այս ամենից հետո գոնե ինչ-որ բան կսովորե՞նք, կխրատվե՞նք։ «Ամեն սերունդ գալիս է իր սխալով, գործում է իր սխալը, վերջում ասում՝ սա պետք է անեինք, նա պետք է անեինք։ Մեզ պետք են իմաստուն մարդիկ։ Մենք պետք է կարողանանք իրար լսել, պատահական մարդիկ ու անուններ դուրս են գալիս ջրի երես։ Այդպես չի կարելի։ Երկրի բոլոր բնագավառները պետք է ղեկավարեն առաջին դեմքերը, կարևոր մարդիկ։ Եթե որևէ կառույցում ղեկավար է դառնում երկրորդ մարդը, արդեն երկրորդական մարդիկ են առաջ գալիս։

Սա վերաբերում է ամեն ինչին՝ ամբիոններին, ակադեմիաներին, գերատեսչություններին և այլն։ Մենք տանում և խցկում ենք այնտեղ մեկին, ում ասում ենք՝ «լավ տղա է», «մեկի բարեկամն է»։ Այդպես չի կարելի։ Գործի գլուխ պետք է կանգնի նա, ով առաջին դեմքն է և վաստակ ունի»,-նշում է չարենցագետը։ Անդրադառնում ենք նաև այս օրերին երկրի ներսում, քաղաքացիների շրջանում հանգստություն պահպանելու, իրար հարգանքով վերաբերվելու, իրար լսելու անհրաժեշտությանը։ «Քաղաքական շատ լարված իրավիճակ է։ Կոչ եմ անում հանդարտվել։ Բանակցային փուլ ը դեռ չի ավարտվել։ Պետք է հանդարտվել, ամեն ինչ անել, որ ազգային ներքին պառակտումը չխորանա։ Այժմ պետք է համախմբվել Արցախի և մեր ազգային հարցերի շուրջ, իսկ քաղաքական խնդիրների ժամանակը դեռ կգա»,-եզրափակում է Դավիթ Գասպարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular