ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի անհեթեթ թեզ է շրջանառվում, իբրև թե առանց պատերազմի փոխզիջումները չէին ընկալվի ժողովրդի կողմից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մի անհեթեթ թեզ է շրջանառվում, իբրև թե առանց պատերազմի փոխզիջումները չէին ընկալվի ժողովրդի կողմից։

Կներեք ինչի՞ց վերցրեցիք, որ չէին ընկալվի, ես ու իմ նման հազարավոր մարդիկ ժողովուրդ չե՞նք։ Թո՛ղ գար ու պետական գործչին վայել կեցվածքով, առանց հիստերիայի ու մունաթի բացատրեր, ներկայացներ իրավիճակը, հիմնավորեր, որ այլևս այլընտրանք չկա, պետությանը պատին են դեմ տվել ու զբաղեցված տարածքներն են պահանջում։ Ինչի՞ չի խոսել մեր հետ, ախր նույնիսկ չի էլ փորձել, ընդհակառակը՝ ռազմատենչ հայտարարություններ է արել ու էլ ավելի սրել իրավիճակը։ Ո՞վ չէր հասկանալու, մե՞նք, թե՛ սահմանապահ գյուղերի բնակիչները:

Չէ՛, Նիկոլ, մի ստիր, քո կառավարությունը ոչինչ չի արել պատերազմի աղետը կանգնացնելու համար, ընդհակառակը՝ թշնամուն առիթ եք տվել, որ հարձակումը միջազգային հարաբերություններում լեգիտիմ ընկալվի։ Մի՛ ստիր։

Գայիր ասեիր սենց հարց կա ու ես ու շատ շատերը կդառնայինք խաղաղության կուսակցության զինվորները, ոնց դարձել էինք 2017 թ․-ին։ Ոչինչ պարտվեիր ու հեռանայիր, բայց գոնե մեկ անգամ ազնիվ լինեիր էս ժողովրդի հետ։ Իսկ դու ի՞նչ արեցիր, հաղթանակի փառքի մասին երազելով, փրփուրը բերանիդ մի ամբողջ երկիր ու հայրենիք ոչնչացման դատապարտեցիր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular