ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր Արցախն ու Շուշին ոչ մեկի չենք հանձնելու, դա ոչ ոքի որոշումը չի կարող լինել»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան ազատամարտի մասնակիցները, ովքեր 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին կրկին զենք վերցրեցին, մեծ վրդովմունքով են արձագանքում բանակին թիրախավորելու, զինվորին փնովելու փորձերին: «Հայոց ազգային բանակ» հասարակական կառույցի հիմնադիր անդամ, Ռազմիկ Վասիլ յանի անվան զորամիավորման ջոկատի հրամանատար Սարգիս Սարգսյանի խոսքով, ոչ ոք չի կարող բողոքել կամ ստվեր գցել բանակի վրա: «Ոչ մի առիթով չենք կարող բողոքել բանակից: Մեր բանակն ամենամարտունակն է թե՛ տարածաշրջանում, թե՛ նաև դրանից դուրս, ինչը միայն մենք չէ, որ ասում ենք և ընդունում որպես իրողություն: Իրականում բոլորին չի վիճակվում այսքան փոքր երկիր լինելով՝ պայքարել մի քանի հզոր պետությունների դեմ: Հետաքրքիր է, այդ ինչո՞վ կարելի է փնովել այն բանակին, որը դիմակայել է գերպետություններին:

Մի քիչ վրդովված եմ, որ ազատամարտիկների ու զինվորի հանդեպ նման վերաբերմունք են ցույց տալիս. չկա մի զինվոր, որ իր ազգի համար ինչ-որ լավ բան չանի: Իսկ այդ լավ բանն իրենց դեպքում կյանքն է. պատրաստ են կյանքը դնել զոհասեղանին: Կյանքի ու մահի կռիվ են տալիս, բայց սկսում են մարդկանց հասցեին վատաբանել. սա ինձ համար անընդունելի է: Անկախ ամեն ինչից, թե ինչ խոսակցություններ են գնում, թե ով ինչ է ասում, ես երբեք չեմ կարող ու չեմ էլ պատրաստվում հրաժարվել այն համոզմունքից, որ հաղթողի դիրքում ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սարգսյանը: Փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը բանակին ու զինվորին թիրախավորողների իր բնորոշումն ունի. «Երբ որևէ մեկը հայկական բանակի մասին մի բացասական կամ թյուր բան կասի, ուրեմն բացի պոզերից նաև ունի երկար ականջներ:

Մենք հերոսական պայքարի մի ամբողջ շարք ունենք: Յուրաքանչյուր բացասական երևույթ պետք է արմատախիլ անել ու հայ ժողովրդին միասնական լինելու ու միասնական ուժերով պետականությունը պաշտպանելու կոչ անել: Դա է հայոց բանակի հզորացման ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը: Իսկ սրանից դուրս առկա քննարկումները ավելորդ խոսակցություններ են: Մենք մեր պատվի ու արժանապատվության դրոշը բարձր ենք տանում: Այն բարձր կծածանենք ու կապացուցենք, որ հայ ժողովուրդը խելացի է, ուժեղ ու խաղաղասեր: Պետք է պահել ու պաշտպանել այն պարգևը, որի անունն անպարտելի բանակ է»: «Արծիվ-մահապարտներ» հատուկ գումարտակի զինյալ, «Աննկուն ծռեր» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ չի հրաժարվում իր այն խոսքերից, ըստ որի՝ սա մեր վերջին ճակատամարտն է:

«Անկախ նրանից, թե գերհզոր պետությունները, իշխանությունները ինչ են մտածում, միևնույն է, ազատամարտիկը մնում է բանակի կողքին: Ես, որպես ազատամարտիկ, մեծ ջոկատի հրամանատար ու, վերջապես, սովորական մարդ, հիմա էլ եմ ասում՝ մեր բանակի ոգին շատ ուժեղ է: Հիմա կողքիս 18 տարեկան զինվորից մինչև 76 տարեկան ազատամարտիկ է նստած: Մենք մեզ անպարտելի ենք համարում՝ անկախ նրանից, թե ինչ գնահատական կտան: Բացի թուրքի հետ մեր կռիվն ավարտելուց, մեզ ոչինչ չի հետաքրքրում: Հիմա մեր ջոկատից Արմենի, Արտյոմի ու Մհերի նկարն է դիմացս, նրանց դիերը չենք կարողացել տեղափոխել դիրքերից: Մենք ուզում ենք նրանց ծնողների առաջ մեր գլուխները կախ չմնան, գոնե դիերը բերենք, հողին հանձնենք ու շարունակեք մեր մարտը: Փոխանակ այսօր այդ ճանապարհը տան, այդ պայմաններն ապահովելու հնարավորությունների մասին մտածեն, չգիտեմ ինչ խոսակցություններով են զբաղված: Այդ հիմար բաների մասին խոսելու փոխարեն այդ պայմանները թող ստեղծեն, գնանք ու մեր տղերքի դիերը բերենք: Մեր պահանջը դա է կառավարությանը ու բոլոր նրանց, ովքեր փնովում են մեր բանակին:

Ո՞վ է համարձակվում փնովել մեր բանակին, ովքե՞ր են այդ սրիկաները, թող գան, 180 վայրկյան մնան հարվածների տակ ու նոր հետո գան ու փնովեն: Մենք ուղղակի ուզում ենք մեր տղերքի արյունը պահել, նաև այն հողը, ուր թափվել է այդ արյունը: Թեկուզ մենք էլ զոհվենք, բայց գալիք սերնդի առաջ ամոթով չմնանք: Թե չէ՝ մարդիկ կան, խելքից դուրս բաներ են խոսում, ասում են՝ բանակը թույլ է: Բանակը թույլ չի, պարզապես կարող են բանակին թուլացնել կամ բանակն ուժեղացնել: Ամբողջ Կովկասում լեռնային պատերազմում մեր բանակը համար առաջինն է: Նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ որպես ընտանիքի, երկրի պաշտպան, հայ տղամարդը մի աչքով պետք է քնի: Բոլորը պետք է հասկանան՝ ազգի դիմաց խնդիր կա: Կա՛մ պետք է լինենք, կա՛մ չլինենք: Ես ուզում եմ հանրությանը ոտքի ելնելու կոչ անել: Մեր մեջ կարող է պառակտող լինի, բայց սադրանքներին տրվել պետք չէ:

Ոչ մի անգամ ու ոչ ոք մեզ չի կարող հենց այդպես հրաման տալ: Թող դուրս գան սաղիս խփեն, մենք կհասկանանք: Մենք ազգի պաշտպան ենք ու մինչև վերջ էլ ազգի պաշտպան ենք մնալու, ո՛չ էնտեղից ենք վախենում, ո՛չ էստեղից: 1994-ին մենք հաղթանակ ենք կնքել, թող բոլոր կարգի իշխանավորները իմանան, որ արդեն տարիքն առած մեր սերունդը նորից կռիվ է գնացել՝ հաղթանակի իր վերջնական սեպը խփելու համար: Մեր Արցախն ու Շուշին ոչ մեկի չենք հանձնելու, դա ոչ ոքի որոշումը չի կարող լինել»,-եզրափակեց Բեկը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular