ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին անգամ Հայաստանում. թանկարժեք ու բարձր որակի բնական քարեր՝ Շրի Լանկայից. լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 26-ին մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում բացվեց Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի համաժողովը, որին ներկա գտնվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Համաժողովին մասնակցում են աշխարհի 25 երկրից ժամանած, ոսկերչության և թանկարժեք մետաղների մշակման ոլորտները ներկայացնող ավելի քան 80 պատվիրակներ, այդ թվում՝ ՍԻԲՋՕ-ի նախագահ Գայետանո Կավալիերին: Համաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը: Այդ ընթացքում բոլորը հնարավորություն կունենան այցելել կենտրոն և ծանոթանալ համաշխարհային ոսկերչության գլուխգործոցների հետ:
ԼՈՒՐԵՐ.com-ը փոքրիկ շրջայց կատարեց, ծանոթացավ ցուցահանդեսին ներկայացված ոսկերչական իրերին: Առանձնահատուկ ուշադրության էին արժանի «KAMIL» ապրանքանիշի թանկարժեք բնական քարերը, որոնց հայրենիքը համարվում է Շրի Լանկան: «KAMIL» ընկերությունը հիմնադրվել է 1935 թվականին: Ընտանեկան բիզնեսն այժմ շարունակում է Ռուզվան Կամիլը, ով բավական տպավորված էր համաժողովի աշխատանքներով և իրենց ապրանքների նկատմամբ հետաքրքրությամբ:

Մեզ հետ զրույցում Կամիլը պատմեց, որ իրենք առաջինն են Շրի Լանկայից Հայաստան բերել թանկարժեք, բարձր որակի քարեր: «Մենք ցանկություն ունենք մտնել ԵՏՄ շուկա, կարծում ենք՝ դա մեծ հնարավորություններ ունեցող շուկա է: Եվ Հայաստանով կարող ենք իրականացնել դա: Մեր քարերը արտադրվում, մշակվում են մեր սեփական հանքում»,- ասաց գործարարը:

Գնային քաղաքականության մասով ընկերության տնօրենը նշեց, որ գինը և որակը միմյանց համապատասխան են, քարերը շատ բարձ որակի են, էժանագին չեն: Նրա խոսքով՝ ցուցահանդեսի բացման օրվանից սկսած մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում իրենց ապրանքների նկատմամբ, սակայն դեռ գնորդներ չեն եղել: Գործարարի տեղեկացմամբ՝ իրենք ցանկանում են Հայաստանում գտնել հուսալի բիզնես գործընկեր, ում հետ կկարողանան համագործակցել:
Ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՀ-ում Շրի Լանկայի պատվո հյուպատոս Սարգիս Թարվերդյանն ու Շրի Լանկայի՝ ՌԴ-ում լիազոր դեսպանի կոմերցիոն գծով օգնական Չանդիմա Կիրիվանդալան, ով ասաց, որ այստեղ են իրենց գործարարին աջակցելու նպատակով:

 

«KAMIL» ընկերությունն առաջարկում է բարձր որակի բնական քարեր՝ կապույտ, դեղին, վարդագույն սապֆիր (շափյուղա), կարմիր, մանուշակագույն ռուբին, շպինել, կատուների աչք, լուսնաքար և այլն: Ընկերությունն արժանացել է բազմաթիվ պարգևների ոլորտում լավագույնը լինելու և բարձր որակի բնական գունավոր քարեր արտադրելու համար:
Քրիստինա Աղալարյան

 


BLUE SAPHIRE - Կապույտ սապֆիր

RUBY - Ռուբին

CATS EYE - Կատվի աչք

SPINEL - Շպինել

RED SPINEL - Կարմիր շպինել

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular