ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ժողովուրդը մնա այս մտածողության, Հայաստանն առանց պատերազմի ենք կորցնելու». Արծրուն Պեպանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հասարակությունը հիմա բաժանված է երկու մասի. Մի մեծաքանակ շերտ խորը վրդովմունք ունի, կամ մի փոքր շերտ, որ փորձում է աջակցել իշխանություններին, ու կրքերը քանի գնում՝ լարվում են, արդեն իրար սպառնում են: Սա վառ ապացույցն է այն բանի, որ մենք՝ որպես ժողովուրդ, այնքան զարգացած չենք, որ նման կարգի հարցերը լուծենք՝ ինչպես քաղաքակիրթ աշխարհն է լուծում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

Նրա խոսքով՝ քաղաքակիրթ աշխարհում լինում է ամբողջովին անկախ դատարան, որն ունենում է ժողովրդի վստահությունը, ունենում է այնքան ոստիկանական ուժեր, որ ցանկացած մարդու կարողանան ձերբակալել՝ ով ուզում է՝ լինի. «Մենք, դժբախտաբար, սա չունենք, և դրա պատճառով սկսում ենք իրար մաշել, իրար քրքրել, ու այս հարցի պատասխանը մենք այդպես էլ վերջնական չենք ստանում: Ես ոչինչ չեմ կարող վստահ ասել, որովհետև դրա համար պետք է ինքս հետաքննեմ՝ կանչեմ զորահրամանատարներին, անգամ ադրբեջանցիների հետ խոսեմ, ովքեր մեզ հետ կռվում էին, որը պետք է աներ հատուկ հանձնաժողովը: Քանի որ մենք սա չունենք, այս հարցը մնալու է բաց, ինչպես Մարտի 1-ի դեպքերը, երբ ասում էին՝ այս իշխանությունները քանի կան, չի բացահայտվի, հետո իշխանափոխություն եղավ, ես ասացի՝ հիմա էլ չի բացահայտվելու, որովհետև եկել՝ դատարանին տեր է կանգնել էն մյուս թևը, իրենք էլ չեն բացելու: Ուրիշ բան՝ ինչ-որ չեզոք ուժ գա:

Անձամբ ես ունեմ մի քանի անհանգստություններ, որ կուզեմ՝ իշխանությունները պատասխանեն՝ հարց ունեմ՝ ինչո՞ւ հարաբերությունները փչացվեցին Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի հետ, երբ այդ ուժերը հակաթուրքական մտադրություններ ունեն: Հաջորդը՝ տնտեսության մեջ ինչո՞ւ եկաք և սկսեցիք հալածել փողատերերին, փոխանակ խթանեիք, որ նրանք տնտեսություն զարգացնեն, մենք էլ բյուջե ունենանք ու շատ գումար ունենանք պատերազմի համար: Տեսանք, որ բանակը համարժեք չափով չի զինվել:

Սրանք ամենակարևոր հարցերն են: Էլի հարցեր կան՝ ինչո՞ւ մոբիլիզացիա չարեցիք, ինչո՞ւ էիք արժեհամակարգերի հետևից ընկած, նաև սևուսպիտակի բաժանումը. Այդ երեքը հետո պետք է ազդեին պատերազմի վրա, բայց իրենք չազդեցին, իսկ վերոնշյալ երեք հարցերը ազդեցին, և դրա համար իշխանությունները պետք է պատասխան տան: Բայց մենք այդ դատարանը չունենք, որ պատասխան տան, դրա համար մենք այսպես իրար մաշելու ենք, իրար ինչ ասես՝ ասելու ենք, գուցե փողոցներում էլ իրար հարվածենք, և քայքայվելու ենք»:

Նա ընդգծեց՝ Հայաստանը հիմա արդեն մի ուրիշ վտանգի առաջ է գտնվում. «Հիմա պատկերացրեք՝ մենք երկուսով թշնամու գեներալներ ենք, նստած մտածում ենք՝ հաջողացրին համաշխարհային ուժերը ներգրավելով, ոմանց էլ լռեցնելով՝ այս հարցը լուծել, հիմա ի՞նչ անենք, որ հայերը հանկարծ ուշքի չգան, սփյուռք ունեն, կարող են միավորվել, դիվանագիտական կապերը վերականգնել, ուժեր ձեռք բերել, հետո ռևանշի գնան: Ի՞նչ պետք է անեն իրենք. առաջին՝ պետք է նպաստեն, որ Հայաստանում խոր հուսալքություն լինի, ասենք՝ մենք ոչինչ չենք կարող անել, երկրորդ՝ հրահրել քաղաքացիական բախումներ, որ ազգը ջլատվի, արդեն չմտածի ռևանշի մասին: Ես ասեմ, որ հազարավոր, տասնյակ-հազարավոր թուրքական էջեր կան Ֆեյսբուքում և այլ ցանցերում հայերի անուններով, գեղեցիկ աղջիկների դիմանկարներով, որոնք ժամանակին հայասիրական բաներ էին գրում, հիմա արդեն կարող է մի նկար դնել, ասել՝ ախ, սիրտս, մենք այլևս սա չենք տեսնելու, և լիքը մարդիկ սկսեն հուզվել, լացել, ընկճվել: Մի մասն էլ ջուր է լցնում ջրաղացին: Մենք պետք է շատ զգույշ լինենք, որ և՛ չգնանք անհուսությանը, և՛ տուրք չտանք քաղաքական բախումներին»:

Նրա խոսքով՝ հայկական կողմն այս պատերազմում հերոսություն է արել. «300 սպարտացիները բոլորը սպանվեցին, իրենք չհաղթեցին, մենք հիմա իրենց մեծարում ենք: Ավարայրի ճակատամարտով քանի հարյուր տարի ոգեշնչել ենք մեր ժողովրդին, բայց եթե կարդում ես գրքերը, այնտեղ ոգեշնչելու բան չկա, իսկ այստեղ կա՝ ի՜նչ հերոսություններ են արել. այս 45 օրը այդ տղաները թերզինված՝ այդ ահռելի  աշխարհի դեմ պատերազմ են տվել, ու մենք էլ պետք է դա ի ցույց դնենք, ասենք՝ մենք այսքան ուժեղ էինք: Այո, մենք քիչ էինք, իրենք շատ էին, կարողացան: Սրանով պետք է մեզ խթանենք, ոչ թե ընկնենք ընկճախտի մեջ: Իհարկե, տեղի ունեցածը վատ է, բայց այդ ադրբեջանցիները, որ 1994թ. հետո, երբ աշխարհը նրանց ծաղրում էր, կարողացան խելք հավաքել, մենք այդ խելքը չունե՞նք: Եթե ինչ-որ մի ժողովուրդ մեզ ասի՝ դուք պարտվեցիք, կասենք՝ դու ո՞ւր էիր, որտե՞ղ էիր դու, երբ ամբողջ աշխարհով հարձակվել էին քրիստոնյա մի ժողովրդի վրա»:

1997թ. քաղաքական վերլուծությամբ զբաղվող Արծրուն Պեպանյանն ընդգծեց. «Այս 23 տարվա մեջ հազար անգամ ասել եմ՝ մենք բոլորով թուրքական ծրագիր ենք իրականացնում: Այն, ինչ թուրքերը կերազեին, որպեսզի Հայաստանում արվեր, որպեսզի Հայաստանը թուլանա, մենք դա արել ենք ակամա, ոչ թե պլանավորված: Ինչո՞ւ ենք այդպես արել. Օրինակ՝ ՀՀ քաղաքացու գլխի մեջ կա իր շահը, իր ընկերները, իր ընտանիքը, իր կուսակցությունը, իր շրջապատը. Ազգային պետական նպատակներ և շահեր չկան: Ժողովուրդն էլ մարդկանց այդպես է գնահատում, ասում է՝ լավ տուն է պահում, եթե մի սխալ բան է անում, ասում են՝ դե, հիմա տուն է պահում: Պատկերացրեք՝ ինքը տնօրեն է, երկուսով դիմել ենք. դուք փայլուն մասնագետ եք, դուք որ նշանակվեք, իր գործերը առաջ կգնան, իսկ ես դրանից չեմ հասկանում, բայց իր մորաքրոջ տղան եմ՝ ինքը ինձ նշանակում է: Դրանով ինքը էլի թուրքական ծրագիր է իրականացնում: Թող ամեն մարդ հիշի, թե քանի նման բաներ կան, չեմ ուզում շատ ծավալվել: Մենք Արցախը տվել ենք օրական մի քանի միլիմետր, նաև Հայաստանն ենք տալիս: Եթե մենք մեր մտածողությունը չփոխենք, մեր պետությունը կորցնելու ենք, ինչպես Առաջին Հանրապետությունը խժռեցինք, որովհետև չկա պետության զգացողություն: Ինչպե՞ս կարող են մարդիկ ունենալ պետություն, որի զգացողությունը չունեն: Եթե ժողովուրդը մնա այս մտածողության, Հայաստանն առանց պատերազմի ենք կորցնելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular