Շուշվա ճանապարհը՝ օդում կախված
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԺամեր առաջ հայտնի WarGonzo ռուսական Տելեգրամ ալիքը տեղեկատվություն հայտնեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ միավորմանն է դիմել դեպի Շուշի մուտք ապահովելու համար, քանի որ քաղաք տանող ճանապարհները գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ: Ինչպես հայտնի է եռակողմ տխրահռչակ համաձայնագրից, հայկական և ադրբեջանական զինուժը մնում է այնտեղ, որտեղ կանգնած է: Դա նշանակում է, որ ռուս խաղաղապահները չունեն դեպի Շուշի ճանապարհ տալու պարտավորություն, չկա այդպիսի որևէ դրույթ այն համաձայնագրում, որ ստորագրվել է:
Բանն այն է, որ ադրբեջանցիները քաղաք մուտք ունեն, այսպես ասած անտառային ճանապարհով, որով հասել են և սկսել մարտերը Շուշիի համար: Այդ մարտերը ընդհանրապես պատերազմի, թերևս, ամենախորհրդավոր դրվագներից են, ինչպես է հաջողվել չունենալով նորմալ ճանապարհ, հասնել Շուշի, ընդ որում զրահատեխնիկայով, ու սկսել քաղաքի համար մարտ և վերցնել քաղաքը: Պատերազմը կանգնել է Շուշիից հետո: Սակայն, այդ առումով շատ բազմիմաստ իրավիճակում:
Փաստորեն, Ադրբեջանը չունի դեպի Շուշի տանող ճանապարհ, ռուս խաղաղապահները չունեն դա ապահովելու պարտավորություն, որովհետև պատերազմող կողմի զորքերը մնում են այնտեղ, որտեղ կանգնած են: Այնպիսի տպավորություն է, որ Շուշիի համար ավարտվել է ակտիվ ճակատամարտը, և սկսվում է բանակցային կամ «պասի՞վ» ճակատամարտը:
Անդրանիկ Կիրաոկսյան