ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաթոլոգիկ ստախոսը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում հանրության առաջ արդարանալու և իր ողորմելի քայլին որոշակի պարզաբանումներ տալու հարցում ու որքան ավելի շատ է նա փորձում արդարացնել Արցախը ադրբեջանա-թուրքական խուժանին հանձնելու իր միանձնյա որոշումը, այնքան ավելի ու ավելի հակասական ու անհեթեթ բաներ է ասում: Պաթոլոգիկ ստախոսներին բնորոշ երևույթ է դա, նրանք, սովորաբար խճճվում են իրենց իսկ հորինած ստերի մեջ: Որքան հաճախ է Նիկոլ Փաշինյանը հայտնվում հանրության առջև իր թաքստոցային լայվերով և տեսաուղերձներով, այնքան ավելի է ընդգծվում գերազանցապես իր անհատական և իր թիմի ընդհանուր պատասխանատվությամբ թույլ տրված խայտառակության ու խարանային կապիտուլյացիայի ողբերգական խորությունը: Սրանք, որ մատի փաթաթան էին դարձրել «ապրիլյան պատերազմի» ժամանակ հավելյալ զոհեր չտալու հիմնավորմամբ 800 հեկտարը թշնամու վերահսկողության տակ թողնելու փաստը, գրչի մի հարվածով թուրքին տվեցին դեռ ամիսուկես առաջ Արցախի տիրապետած տարածքի կեսը, եթե ոչ կասից ավելին, մոտ 6-7 հազար քառակուսի կիլոմետր: Բայց հայրենիքը տարածք չէ:

Փաստ է այն, որ հենց Փաշինյանի ստորագրությամբ է թուրք-ադրբեջանական խուժանին հանձնվել Հադրութը, Շուշին, Ջեբրաիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլին, իսկ առաջիկա օրերին, նույն խայտառակ ու աղետային թղթի կտորով թուրքին են հանձնվելու Քարվաճառը, Բերձորը (Լաչինը), Աղդամի շրջանը։ Մենք դեռ չենք խոսում թշնամուն թողնվող տասնյակ, եթե ոչ հարյուրավոր պատմամշակութային կոթողների ու սրբավայրերի մասին... Փաշինյանը անթարթ հայացքով ասում է, թե իրավիճակն այնպիսին էր, որ ստիպված էին հաշված ժամերի ընթացքում որոշում կայացնել, հակառակ դեպքում՝ հապաղումը կհանգեցներ Արցախի՝ դեռևս պաշտպանվող ու մարտնչող հատվածներում եղած 20-25 հազար մեր զինվորների և սպաների շրջապատմանն ու կորստին: Ու ոչ մի խոսք այն մասին, թե այդ ինչպես և ինչու այդպես եղավ, որ ստեղծվեց հաշված ժամերի ընթացքում որոշում կայացնելու իրավիճակ: Մի անձնավորության ու ֆիգուրի՝ Նիկոլ Փաշինյանի համար, ով հրապարակային հայտարարել էր, հավաստիացրել, որ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ տարբերակ անպայման պետք է հրապարակային քննարկի ժողովրդի հետ: Իսկ նոյեմբերի 10-ին, մթության քողի տակ, առանց նույնիսկ ՀՀ նախագահի հետ խորհրդակցելու, արագ-արագ ստորագրեց:

Մի թուղթ, մի խայտառակ ու ամբողջ ազգին պատվազրկող, մեր բոլորիս 30 տարվա ներդրած համազգային ջանքերն ու զոհողությունները, կորուստները առ ոչինչ դարձնող ստորացուցիչ կապիտուլյացիա: Այնպիսի մի բան, որ ապիկար Ալիևը երախը բացած հռհռում էր Նիկոլ Փաշինյանի, իսկ մեծ հաշվով՝ բոլորիս վրա: Հարց է առաջանում․ եթե Արցախում կար առնվազն 20-25 հազար թվակազմով մարտնչող ու իրապես կռվող զորախումբ, այդ ինչպե՞ս է, որ Արայիկ Հարությունյանի հավաստիացմամբ Ստեփանակերտի մատույցներում հազիվ մի քանի հարյուր մարտիկ կար՝ ինչը անբավարար էր քաղաքը պաշտպանելու համար: Թող Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պարզեն, թե իրենցից ով է ավելի շատ հարմարեցնում իրավիճակը իրեն: Իսկ ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Ինչպե՞ս էր, որ ըստ Նիկոլ Փաշինյանի, մարտունակ միայն այդ 20-25 հազար զինվորն էր մնացել: Ու նման հարցերի պատասխանելու, իր ընդունած որոշումների ու դրանց հետևանքների համար պատասխանատվություն գոնե ստանձնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանն ինչ-որ գավառամիտ «կռուտիտներ» է հրամցնում հանրությանը: Մոտեցմամբ, ըստ որի՝ ով ասես մեղավոր է, միայն ոչ ինքն ու իր անգործունակ թիմը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular