Ծանոթ ու միաժամանակ անհայտ` լեգո կոնստրուկտոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLego կոնստրուկտորի պատմությունը մեկ դարից էլ պակաս պատմություն ունի: Այն ժամանակ Օլե Քըրք Քրիստիանսենը, ինչպես շատ այլ հյուսներ, դանիական Բիլունդ քաղաքում զբաղվում էր տների կառուցմամբ և պատվերով կահույքի արտադրությամբ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ շատ երկրներում Մեծ դեպրեսիա էր, մարդիկ, ցանկանալով գոնե ինչ որ բանով ուրախացնել իրենց երեխաներին պատրաստ էին էժան խաղալիքներ գնել նրանց համար: Օլե Քըրքը որոշում է անցնել խաղալիքների արտադրության: Լեգո կոչվող իր արհեստանոցում (դանիերեն leg godt նշանակում է «Լավ խաղա») նա և իր որդին սկսում են պատրաստել փայտե խաղալիքներ (տրակտորներ, բեռնատարներ, մեքենաներ): Բայց փայտից պատրաստված խաղալիքները արագորեն էին կորցնում իրենց տեսքը, ավելին՝ ծանր էին:
Ավելի ուշ, Լեգո արհեստանոցը որոշում է անցնել պլաստմասսայի նույնիսկ չկասկածելով, որ դա արդեն քայլ է դեպի հաջողություն: Օլեին շնորհիվ բրիտանացի Հիլարի Ֆիշեր Փեյջի հաջողվում է կատարել հաջորդ քայլը, որը դառնում է վճռական փուլ Lego կոնստրուկտորի ստեղծման պատմության մեջ: Բացի այն, որ Փեյջը գյուտարար էր, նրան էր պատկանում Kiddicraft ընկերությունը: Նա սկսել էր հետաքրքրվել խաղալիքների ստեղծմամբ, երբ դեռ երեխա էր: 1940-ականների հենց սկզբին էր նա արտադրել պլաստմասե «շինարարական աղյուսներ», որոնք ունեին ակոսներ և միացման ելուստներ: Գյուտարարը կարծում էր, որ միայն երեխայի հոգեբանությունը հասկանալով է հնարավոր լավ խաղալիքներ ստեղծել: Հետևաբար, նա ժամերով լռվում էր խաղահրապարակներում, խաղում դրանց փոքրիկ այցելուների հետ: Նրա համար հետաքրքիր էր դիտարկել, թե ինչպես են երեխաները օգտագործում որոշակի առարկաներ: Քրիստիանսենը 1947 թվականին ձուլման մեքենա է պատվիրում Անգլիայում: Մատակարարները նրան են ուղարկում են արտադրանքի նմուշներ, որոնք մեջ են լինում նաև Փեյջի մի քանի «շինարարական աղյուսներ»-ը: Օլեն անմիջապես է տարվում ունիվերսալ մոդուլների գաղափարով:
Ձևափոխելով բրիտանական դիզայնը նա հրաժարվում է կլորացված եզրերից և դրանք դարձնում ուղիղ: Նա աղյուսիկների չափերը վերափոխում է մետրային համակարգի: Առաջին Lego ընկերության «ինքնակպչող աղյուսներ»-ը հասարակությանն է ներկայացվել 1949 թվականին: Սակայն գնորդները բավարար չեն արձագանքել նոր խաղալիքին: 20-րդ դարի 50-ականների կեսերին Քրիստիանսենի որդին արտահայտում է մի հանճարեղ միտք. «Որպես հիմք վերցնելով մեկ կոնստրուկտոր դուք կարող եք երեխաներին հնարավորություն տալ հավաքել դրանից ցանկացած խաղալիք»: Բազմագույն «աղյուսներից» ցանկացած առարկա կառուցելու հնարավորությունը գնահատվում է ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների կողմից: Նման կերպ Lego ապրանքատեսակը մեծ տարածում է գտնում: Ներկայումս ամենահայտնի Լեգոլենդի հրապարակը (քաղաք Բիլլունդ), որը ստեղծված է Lego մոդուլների միջոցով ունի 100000 քառակուսի մետր տարածք, իսկ այդ «քաղաքի» կառուցման համար պահանջվել է 8 միլիոն Լեգո կոնստրուկտորի հավաքածու:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը