ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Ալիևը հեռակա խաղարկել են էրդողանի խաղաթուղթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Այն գտնվելու է Ադրբեջանի տարածքում, և հավաքելու, ամփոփելու և ստուգելու է հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկելու է բողոքները, հարցերը կամ պայմանագրերի խախտումների հետ կապված խնդիրները: Սակայն անմիջապես հարց է առաջանում, թե ով է մտադիր խախտել ձեռք բերված խաղաղ համաձայնագրերը: Իրոք, հակամարտող Բաքվի և Երևանի շփման գծում հայկական կողմը ներկայացնում են ռուս խաղաղապահները, որոնք կոչված են վերահսկելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի կատարումը: Նրանց իրենց հերթին դժվար թե պետք լինի ակնկալել որևէ գործողություն ադրբեջանական բանակի կողմից: Հետևաբար, Ադրբեջանում թուրք-ռուսական համատեղ կենտրոն ստեղծելու որոշումն, ամենայն հավանականությամբ, խորհրդանշական է, և կարծես թե ցույց է տալիս Անկարայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:Ավելին, այս հանրապետությունում թուրքական ռազմական ներկայության հայտնվելը կամ ուժեղացնելը կարելի է բացատրել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառնացող ինչ-որ արտաքին վտանգի գործոնով: Բայց դա գոյություն չունի, և դա լավ հայտնի է Բաքվում:

Ինչ վերաբերում է Անկարային, որը ցանկանում է դառնալ խաղաղապահ գործընթացի անդամ, որպեսզի բանակցությունները ընթանան «երկու գումարած երկու» սխեմայի համաձայն (մի կողմից Հայաստան և Ռուսաստան, և մյուս կողմից Ադրբեջան և Թուրքիա), ապա դրանից ոչինչ չի ստացվել: Եվ այս ամենը, հավանաբար, տեղի է ունեցել հիմնականում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի գրագետ քաղաքական մանևրների շնորհիվ: Նա իր քաղաքական շահերից ելնելով` օգտագործել է թուրքական քաղաքական և ռազմական ռեսուրսները հիմնական խնդիրը լուծելու համար, որն է վերադարձնել Ղարաբաղի կորցրած շրջանները իր վերահսկողության տակ: Երբ հարց է առաջացել առհասարակ Ղարաբաղից հայերին վտարելու մասին, նա կանգ է առել «կարմիր գծի» մոտ, և երկխոսություն սկսել Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ ընդունելով իր տեղորոշումը Լեռնային Ղարաբաղի այն մասի սահմանին, որը մնում է հայկական և որտեղ տեղաբաշխվում է ռուսական խաղաղապահ զորախումբ, որով իսկ հիմնականում չեզոքացվում է թուրքական ռազմական ազդեցությունը տարածաշրջանում:

Անկարայում, իհարկե, նման մանևր նկատել են: Այդ առիթով Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզթուրք Յըլմազը ասել է, որ «Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու խաղաղ եռակողմ համաձայնագիրը պարունակում է կետեր, որոնք խոսում են Ադրբեջանի հաղթանակի մասին, բայց դրանք այն չեն, ինչի հույս սկզբում ունեին Բաքվում և Անկարայում»: Պարադոքսն այն է, որ Թուրքիան, որը դեռ հովանավորում է Ադրբեջանին և հակամարտության ընթացքում բացահայտորեն աջակցել է Բաքվին, ապագայում ինքը կարող է հայտնվել Ադրբեջանի հովանու ներքո, որը օբյեկտիվորեն գլոբալ թուրքիզմի կենտրոնն է: Ի դեպ, բոլշևիկները 1920-ականների սկզբին իրականացրել են Քեմալական Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ Թուրքական խորհրդային դաշնակցային հանրապետություն ստեղծելու նախագիծը, և «Թուրանի կենտրոն» համարվել է Բաքուն, այլ ոչ թե Անկարան: Ահա թե ինչու որոշ թուրք փորձագետներ, որոնք սկզբում զարմանում էին այն փաստի վրա, որ «երկու պետություն և մեկ հաղթանակ» միությունը սկսել է գործել, և որ «Թուրքիան մտադիր է Ղարաբաղով Բաքուն Կենտրոնական Ասիայի հետ կապող կամուրջ կառուցել»,  հանկարծ, ինչպես գրում է թուրքական «Hürriyet» թերթը հայտնաբերել են, որ «Ռուսաստանն է մտադիր  այդ կամուրջով երթևեկել և, միգուցե, ոչ այնքան դեպի Կենտրոնական Ասիա, որքան հենց Թուրքիա»:

Ըստ Գերմանիայի արտաքին քաղաքական հասարակության (DGAP) փորձագետ Անդրաս Ռուշի` Պուտին-Ալիև-Էրդողան բարդ դիվանագիտական ինտրիգումի որոշիչ փուլում Պուտինն ու Ալիևն են խաղարկել իրենց խաղաքարտերը: Ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից Ռուսաստանը չեզոքություն է ցուցաբերել, ինչը եղել է նաև Մոսկվայի և Բաքվի դիվանագիտական ջանքերի արդյունք: Ռուշի կարծիքով Պուտինի հաջողությունը մի քանի բաղադրիչ ունի: Առաջինն այն է, որ Ռուսաստանը, խաղաղապահ ուժեր ուղարկելով Լեռնային Ղարաբաղի տարածք, մշտական ռազմական ներկայություն է ստանում այդ տարածաշրջանում և իր վերահսկողության տակ է վերցնում Բաքվի վերահսկողությունից դուրս մնացած Լեռնային Ղարաբաղի մասը:

Երկրորդ հերթին զինադադարի պայմանագրի այն կետը, որը նախատեսում է միջանցք ստեղծել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, ենթադրում է, որ այն վերահսկվելու են ՌԴ սահմանային ծառայությունները, ինչը մեծացնում է Մոսկվայի ազդեցությունը Ադրբեջանում և Թուրքիայում: Եվ հետո: Արևմտյան շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրել խաղաղության համաձայնագրի կատարման արագության վրա. այն հրատարակվել է նոյեմբերի 10-ի գիշերը, իսկ հաջորդ առավոտյան Ռուսաստանը սկսել է զորքեր վերաբաշխել Լեռնային Ղարաբաղում: Այդ պատճառով էլ խոսք է գնում խորացած ադրբեջանա-ռուսական դաշինքի մասին, չնայած այն բանին, որ Մոսկվան և Բաքուն, տարբեր ձևերով և տարբեր մակարդակներով, շարունակում են համագործակցել Թուրքիայի հետ ընդհանուր հարցերով:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել տեղավորվել այս խաղի մեջ, այսպես ասած իր գավառային «հայակենտրոն» քաղաքականության իրականացման շնորհիվ: Ի վերջո փաստ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի փոփոխությունը: Վրաստանի նախագահ Սալոմե Զաբաշվիլին «անսպասելիորեն» հայտարարել է, որ սատարում է Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու համաձայնագրին և շեշտել է, որ «Կովկասում նոր դարաշրջան է բացվում»: Իր հերթին, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի խնդրանքով երկրի օդային տարածքը որոշակի ժամանակահատվածում կտրամադրվի ռուսական զորքերը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար»: Բայց «որոշակի ժամանակահատվածը» կարող է երկար ձգվել: Այնպես որ նոր գլուխ է սկսվել գրվել Անդրկովկասի պատմության մեջ, որը դեռ պետք է դուրս գա բարդ աշխարհաքաղաքական ճգնաժամից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular