ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ զարգացումներն առջևում են. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ռուսական պատվիրակությունը այսօր՝ նոյեմբերի 13-ին, կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու շուրջ բանակցությունների համար։ Նախօրեին Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները հուշագիր էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոն ստեղծելու մասին։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում, կենտրոնը պետք է հետեւի հրադադարի ռեժիմի պահպանմանը, տեղեկություն հավաքի, ամփոփի եւ ստուգի հրադադարը խախտելու մասին ամբողջ տեղեկությունը։

Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ խոսեց նաեւ Ղարաբաղի կարգավիճակի մասին` ասելով, որ անհրաժեշտ է քննարկել կարգավիճակի հետ կապված բոլոր հարցերը` հաշվի առնելով բոլոր մարդկանց իրավունքները, այնտեղ ապրող մարդկանց, եւ այն մարդկանց, որ այնտեղ ապրել են եւ պետք է վերադառնան:

Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որեւէ խոսք չկա: Իսկ դրան զուգահեռ ՀՀ ԱԳՆ-ն էլ երեկ խոսեց Մինսկի խմբի ֆորմատի պահպանման մասին եւ այդ շրջանակներում հետագա քայլերը կատարելու, ընդ որում՝ այս հարցը կարեւորել են նաեւ համանախագահ մյուս երկրներ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

«Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարեւորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափ:

Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, եւ հենց այս ձեւաչափում է, որ լիարժեքորեն հասցեագրվելու են արցախահայության շահերը:

Որպես առաջնահերթություն՝ ԱԳ նախարարը շեշտեց Արցախի կարգավիճակի եւ արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը», – ասված է հայտարարության մեջ:

Այսինքն՝ սա ամենեւին էլ Ղարաբաղյան հարցի կարգավորում չէր, սա, ըստ էության, սկիզբն էր, եւ առաջիկայում հարցը պետք է կարգավորվի արդեն բանակցությունների միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular