ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարժումը միավորել է նաև «նոր Հայաստանի» նախկին պաշտոնյաներին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ միանգամից երկու նախկին ուժայիններ անսպասելի հայտարարություններ արեցին։ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ։ Ապա Ազատության հրապարակում հայտնվեց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նա լրագրողների հարցին՝ արդյոք հնարավոր ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞նն է,  պատասխանեց. «Ես կարծում եմ՝ անհնարին բան չկա»։ Ասաց, որ այստեղ է նաեւ նրա համար, որ իր ընկերը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ձերբակալված է. «Ես Արթուր Վանեցյանին ճանաչում եմ շուրջ 25 տարի»։

Հարցին՝ իր պաշտոնավարման ընթացքում ապօրինի հրահանգներ ստացե՞լ է, Օսիպյանն ասաց. «Ստացել եմ, բայց չեմ կատարել։ Ես ունեմ փոքր երեխաներ, մտահոգված եմ իրենց ապագայի համար, ես այստեղ եմ, որովհետեւ բոլորն են այստեղ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular