ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ՄԻՊ–ը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ: Զեկույցում ներկայացվում են սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երեխաների իրավունքների արձանագրված խախտումները, այդ թվում՝ երեխաների կյանքի, առողջության, ընտանիքի և համայնքի հետ լինելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք այլ իրավունքների խախտումներ:

Ագրեսիայի առաջին օրից ադրբեջանական զինված ուժերը Արցախի մոտ 170 (շուրջ 70%) համայնքներում դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ, որի հետևանքով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, կանայք ու տարեցներ: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում, Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրմամբ, զոհվել է առնվազն 50 և վիրավորվել առնվազն 163 քաղաքացիական անձ, ներառյալ՝ զոհվել է 1 երեխա, վիրավորվել 9-ը:

Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաները իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով բնակելի շինությունների և քաղաքացիական այլ օբյեկտների նկուղներում կամ տեղափոխվելով առավել անվտանգ վայրեր Արցախում և Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ադրբեջանի կողմից դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների են ենթարկվել նաև երեխաների համար նախատեսված շինությունները՝ դպրոցներ, մշակութային կենտրոններ, մանկապարտեզներ և այլն: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները, որոնց զգալի մասի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան: Կրթության իրավունքից զրկվել են 23,978 դպրոցական տարիքի և 4,036 նախադպրոցական տարիքի երեխաներ:

Քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուն զուգահեռ՝ ադրբեջանական սոցիալական մեդիան լայնորեն ողողված էր հայատյացության և հայ երեխաների նկատմամբ ատելության խոսքով՝ ընդհուպ նաև հայ երեխաների սպանելու վերաբերյալ լայնածավալ քննարկումներ ու կոչեր:

Կարևորելով բոլոր իրավիճակներում երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է մարդու և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր միջազգային կազմակերպություններին՝ պատշաճ արձանագրելու Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկելու դրանց վերացման ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular