Սթափվելու ժամանակը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆոյեմբերի 9-ին, Արցախի հողերը թշնամուն նվիրելուց, կապիտուլյացիա հայտարարելուց մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր օծանելիքն ու ժամացույցը գողացել են։ Որքան էլ որ զարմանալի է փաստենք, որ ՀՀ-ում դեռևս շատ են զոմբիները և Փաշինյանի «կռուտիտներին» հավացողները։ Նման զանգվածին նախ և առաջ պետք է մի տարրական հարց տալ․ որ լալահառաչ ու կուրորեն սատարում ու աջակցում էս Նիկոլին, Արցախի քարտեզը նայե՞լ եք։ Մեզ ի՞նչ է մնում, որ անունը փոխզիջում դնենք, և եթե սա էր այն տարբերակը, որն ընդունելի է բոլոր կողմերի համար, ապա ինչո՞ւ այդ բոլոր կողմերում չկանք մենք՝ հայերս։
Որքա՞ն է տևելու հարաբերական անդորրը, որը հաստատվեց նոյեմբերի 10-ի առավոտյան ժամը 6։00-ից, ոչ ոք չգիտի։ Իսկ ամենավտանգավորն ու ողբերգականն այս պայմանագրում Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ստեղծելն է։ Ըստ նոր համաձայնագրի, Արցախն այևս Ստեփանակերտն է, Մարտակերտը՝ առանց Թալիշի ու Մատաղիսի, Ասկերանը և Մարտունին՝ առանց մի քանի գյուղերի։ Այդքանն է մեզ մնացել։
Փաստացի մինչեւ նոյեմբերի 15-ը հանձնում ենք Քարվաճառը, մինչեւ 20-ը՝ Աղդամը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինը, որից 5 կիլոմետրանոց միջանցք է մնում, Շուշին շրջանցող։ Սա նախկին Արցախի տարածքի մոտ 20 տոկոսն է, կամ այլ կերպ ասած՝ 9-9,5 հազար քմ տվեցինք թշնամին, իսկ արդեն այսօր առավոտյան Շուշիում մահմեդական ազանն էր հնչում՝ ազերիներին ու վարձկան ահաբեկիչներին կանչելով հերթական աղոթքին։
Անդրանիկ Կիրակոսյան