ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք օրը ժամկետ է, որի ամեն ժամի խլումը նվազեցնում է Քարվաճառի հանձնումը կանխելու մեր շանսը. Արփինե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 4-ից հետո իմ էջում պաշտոնական որեւէ տեղեկատվություն հաղթելու ենք, զգետնել ենք ու էլի նման բառերով չի եղել։ Որովհետեւ հասկացա, որ ժողովրդին խաբելու պատասխանատվություն չեմ ուզում վերցնել, որովհետեւ հասկացա, որ մեղք եմ գործում Արցախում գտնվող երկու եղբայրներիս հանդեպ, որոնցից մեկը հատկապես դժոխքի միջով է անցել՝ վիրավորվելով, հրաշքով խուսափելով մահից ու գերությունից։ Ի դեպ.... իրենք էլ դիրքերից իջնելու՝ փոշոտ ու կեղտոտ համազգեստով, ոչ թե նոփ-նոր։ Էնպես որ Հ1-ի քարոզիչներ, ֆեյքերի տերեր, ում լաաավ գիտեմ... մի քիչ դանդաղ շտապեք, զգույշ շտապեք կամ առհասարակ մի շտապեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Գուցե դեռ տաք եք, գուցե շատերս չենք հասկանում, ինչ է կատարվում բայց պարտավոր ենք։

Նիկոլի թողած իշխանությունը միայն իրեն ու իր անմեղսունակների խմբակին է պետք։ Իսկ ում պետք չէ՝ թող ասի։

Մեզ համար 3 օրը շանս է մինչեւ այդ փաստաթղթի կատարումը սկսելը մի բան փոխելու, իրենց համար 3 օրը ժամկետ է, որից հետո պայքարողներին կասեն դե էլ բան չի լինի փոխել, ուրեմն վերջ էլ մի պայքարեք։ Ուստի սույն անմեղսունակ դավաճաններին մի բան կասեմ՝

Նաեւ ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր հարցեր են տալիս

3 օրը ժամկետ է , որի ամեն ժամի խլումը մեզնից նվազեցնում է Քարվաճառի հանձնումը կանխելու մեր շանսը։ Նոր բանակցողը շանս կտար լիքը դետալներ փոխել, որ Վարդենիսի մեջքի հետեւում թուրք չլիներ։

Բայց 3 օրից ամեն ինչ սկսվում է ու ոչ ավարտվում, Առջեւում Աղդամն է , մյուս տարածքները դիրքերը և Հայաստանը՝ Սյունիք Նախիջեւան միջանցքով։ 3 օրը շանս է դեռ չսկսած խայտառակության մեջ բան փոխելու, բայց դա չի նշանակում, որ սրանով ավարտվում է ծրագիրը ու չի կարելի ուրիշ քայլեր կատարել։

Ես ուզում եմ հավատալ, որ հրաժարական չտալը ունի ավելի մերկանտիլ պատճառ՝ աթոռ պահելը, եւ ոչ թե ծրագիր է թուրքի հետ՝ մնալ այնքան , որ շատ բան հետ շրջել չլինի։

Հիմա հարցի բարոյական կողմի մասին։

Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ կավարտվի իր խունտայի իշխանությունը, Բայց չի սկսվի ուրիշ ոչ մեկի իշխանություն։ Հիմա խոսքը ճգնաժամային կառավարման մասին է ոչ թե իշխանության։ Եթե կարողանանք այնպիսի երկիր պահել, որտեղ անվտանգ գլուխը բարձին դնել լինի, քաղաքացին էլ կորոշի իր իշխանության հարցը։ Ոչ մի նախկին չի ուզում գալ իշխանության։ Հանդարտվեք ու ձեզ հարց տվեք։ Իսկ ես ի՞նչ եմ անում հայրենիքի համար։ Իսկ ես կարո՞ղ եմ ապրել երկրում, որտեղ իշխում է ինչ որ մի ընտանիք ու խմբակ, ովքեր 44 օր ստելով երկիրը տվեցին թշնամուն։ Ես անձամբ չեմ կարող ու ես ունեմ որոշումների իմ շարքը։ Քաղաքական նզովյալը պետք է թույլ տա ապրենք։

Դատավորներ, քննչականի ծառայողներ, ոստիկաններ, ԱԳՆ աշխատակիցներ, պետական ծառայողներ դու՞ք ում ենք ընտրում՝ Նիկոլ( ավեր ու արտագաղթ) թե երկիր ( ապագա)։

Հետհաշվարկը գնաց»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular