ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ­պե՞ս կանց­նի հե­տ­պա­տե­րազ­մյան «փոր­ձաշր­ջա­նը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում 44 օր տևող պատերազմական գործողություններն ավարտվեցին հայկական կողմի համար բավականին ծանրագույն, ստորացուցիչ, խայտառակ պայմաններ նախատեսող համաձայնագրով։ Պատերազմի օրերին հանրությունը հույսեր էր տածում, որ ռազմական գործողություններն այլ կերպ պետք է ավարտվեն՝ մասնավորապես Ադրբեջանին հրադադար պարտադրելու տեսքով։ Սակայն հրադադարի կնքումը լիովին անսպասելի էր մեր հասարակության համար, մարդիկ հոգեբանորեն պատրաստ չէին այն տարբերակին, որ ռազմական գործողությունների արդյունքում կարող են նման պայմաններ թելադրվել հայկական կողմին։

Պայմաններ, որ նույնիսկ ամենածանր տարբերակներում չի էլ ենթադրվել, պայմաններ, որ նույնիսկ թուրքը չէր կարող երազել: Ուստի բնական է, որ ադեկվատ հանրությունը, երկիր ու հայրենիք սիրող հանրությունը չի էլ ցանկանում համակերպվել այս իրավիճակի հետ։ Եվ մի կողմից էլ հաղթանակի սպասող հասարակության համար զարգացումների կտրուկ շրջադարձը կրքերի բորբոքման տեղիք է տալիս։ Խնդիրն այն է, որ պատերազմի ընթացքում հայկական կողմը բազմաթիվ կորուստներ և զոհեր ունեցավ՝ թե՛ մարդկային և թե՛ նյութական, և չհաշված, որ բազմահազար արցախցիներ ստիպված եղան տեղահանվել իրենց բնակավայրերից։ Եվ, բնականաբար, քաղաքացիները պետք է հարց տան, իսկ եթե այսպիսի հրադադարի պայմաններ էինք ունենալու, ապա ի՞նչ նպատակի էին ծառայում մեծ կորուստները։

Եվ սա ամենատրամաբանական հարցերից մեկն է, որ հնչում է այս օրերին: Իսկ հասարակական մթնոլորտի թեժացումը հանգեցնում է էներգետիկ պոռթկումների, և եթե մենք չկարողանանք կառավարել հանրային էմոցիոնալ ֆոնը, ապա նոր բախումները և այլ բացասական երևույթներն անխուսափելի կլինեն։ Այս իմաստով հատկանշական է, որ ամենայն հավանականությամբ պատերազմից հետո ռազմական դրության ռեժիմը որոշ ժամանակ պահպանվելու է։ Բայց խնդիրը ոչ այնքան այս յոթ օրն է, որքան առաջիկա երեք օրերը, որից հետո ընթանալու են անդառնալի գործընթացներ, որից հետո այլևս կարող ենք մեզ համարել ստորացված, բնավեր ու տնավեր, դավաճանված: Եվ այս օրերը լուրջ փորձաշրջան են մեզ բոլորիս համար։

Ու առաջին հերթին իշխանության համար, ավելի ճիշտ՝ իշխանական մեծամասնության համար, որովհետև իշխանության վերնախավ այս պահին փաստացի, որպես այդպիսին, չկա: Իշխանությունների խնդիրն է այս ժամանակահատվածն օգտագործել և փորձել մեղմացնել առկա հանրային թեժ մթնոլորտը, որը կարող է բողոքի ավելի մեծ ու ավելի թեժ դրսևորումների և նոր բախումների տեղիք տալ։ Այս յոթօրյա փորձությունը կարևոր նշանակություն ունի նաև հանրության համար։ Այս ժամանակահատվածը քաղաքացիներին հնարավորություն պետք է տա դուրս գալ էմոցիոնալ վիճակից և փորձել առավել սթափ վերլուծել իրադրությունը։ Հանրության խնդիրն է հասկանալ, թե այս պայմաններում ինչ ունենք և ինչ ենք կորցրել, ինչպես կարող է դասեր քաղել անցյալից ու ինչպես պետք է կառուցել ապագան։

Մյուս կողմից էլ հասկանալի է, որ այս իրադրությունն առանց քաղաքական հետևանքների հարց է դնում։ Եվ բնական է, որ, ըստ այդմ, քաղաքական գործընթացների ակտիվացում պետք է տեղի ունենա։ Քաղաքական ուժերն արդեն իսկ ցանկանում են վերախմբավորել առկա քաղաքական լանդշաֆտը։ Բայց գլխավոր խնդիրը, որն այսօր ծառացած է մեր առջև, այն է, որ պետք է խուսափել հանրային թշնամանքի նոր դրսևորումներից։ Մենք ունենք ընդամենը երեք օր: Միայն երեք օր՝ եզրակացություններ անելու և փրկելու երկիրը, Արցախ աշխարհը: Ուստի հարկ է, որ բոլոր ուժերն այս հարցին ադեկվատ մոտենան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular