ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նու­թյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դար­ձե­րե­սը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունը, որով նոյեմբերի 10-ից հաստատվում է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում, շոկային նշանակություն ունեցավ մեր հասարակության համար։ Մեծ հաշվով, դեռևս տևական ժամանակ հանրությունը չի կարողանա խելքի գալ պատերազմի այսպիսի հանգուցալուծումից։ Ամենալուրջ մտահոգվելու թեման թերևս եռակողմ հայտարարության բովանդակային հատվածն է, քանի որ Արցախի և Հայաստանի անվտանգության առումով ծանրագույն իրավիճակ է ստեղծում և դեռ բազմաթիվ հարցականներ կան իրադարձությունների զարգացման համատեքստում։

Իհարկե, ռազմական դրության ավարտից հետո համաձայնության առանձին դրույթներին անդրադառնալու շատ առիթներ կունենանք, քանի որ դրանցից յուրաքանչյուրը, իր առաջացրած կողմնակի ազդեցություններով հանդերձ, առանձին վերլուծության թեմա է, բայց հարկ է հաշվի առնել, որ այս փաստաթուղթը դեռ վերջնական հաշտության համաձայնագիր չէ։ Նոյեմբերի 9-ի համաձայնությունն ամրագրված է ընդամենը եռակողմ հայտարարության տեսքով, և որոշակի ժամանակ է պահանջվելու դրա դետալները ճշգրտելու և հասկանալու, թե ինչպիսին կարող են լինել դրանց հետևանքները Հայաստանի և Արցախի համար։

Մի շատ կարևոր արձանագրում պետք է անել մեզ համար Թուրքիայի շուրջ, որն ամեն կերպ փորձում է խցկվել բանակցային գործընթացի մեջ, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց դառնալ այս համաձայնագրի կողմ։ Գոնե այս պահին: Բայց պետք է հաշվի առնենք, որ թուրքական կողմը նոր ջանքեր է գործադրելու, որպեսզի ինքը ևս մասնակից դառնա հակամարտության կարգավորման գործում։ Եվ այս տեսանկյունից պատահական չէ, որ համաձայնության մեջ առկա դրույթներից մեկը վերաբերում է ռուս խաղաղապահների տեղակայմանը, սակայն Էրդողանն ու Ալիևը փորձում են առաջ մղել Թուրքիայի մասնակցությամբ Ղարաբաղում խաղաղապահ մոնիթորինգի կենտրոն ստեղծելու գաղափարը։

Այս համաձայնության կնքման գործում բոլորիս ուշադրությանն է արժանանում նաև այն հանգամանքը, որ դրանում կարևոր դերակատարություն է ստանձնել Ռուսաստանը՝ ըստ էության նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը։ Իսկ ո՞ւր են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Նրանք, իհարկե, նախօրեին որոշ հայտարարություններ արեցին՝ ակնարկելով, որ երկարատև հրադադարի ու հակամարտության լիարժեք կարգավորման համար իրենք դեռ ասելիք ունեն: Սակայն հատկանշական է, որ, ընդհանուր առմամբ, Եվրոպան, որը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների և ազատություների պաշտպանության գլխավոր ջատագով, կարծես թե ձեռքերը լվացել է այն պարագայում, երբ Ադրբեջանը ոտնահարում է բոլոր գրված և չգրված պատերազմական կանոններն ու թիրախավորում է խաղաղ բնակչությանը։

Սրան էլ գումարած գրոհային վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում, որը նպաստում է իսլամիստական ահաբեկչության վտանգի մեծացմանը ոչ միայն տարածաշրջանում, այլև անգամ Եվրոպայում։ Պատահական չէ, որ այս փուլում Ֆրանսիան բախվել է իսլամական արմատականության և թուրքական նկրտումների խնդրին։ Ուստի ֆրանսիական կողմը, բացի հայտարարելուց, թե Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ որոշում պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը, պետք է նաև գործնական քայլեր ձետնարկի տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ ձգտումները զսպելու ուղղությամբ։ Եվ եթե անհրաժեշտություն լինի, ապա ֆրանսիական կողմը այս գործում կարող է ներգրավել նաև ԵՄ անդամ մյուս երկրներին։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վերջինս, որպես համանախագահ երկիր և գլոբալ քաղաքականության մեջ առանցքային դերակատար, կարծես թե, արտաքուստ շատ պասիվ դերակատարություն է որդեգրել Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներում։ Թերևս ԱՄՆ-ի այսպիսի գործելակերպը դեռ որոշակի ժամանակ փոփոխության չի ենթարկվի, քանի որ այդ երկրում հանրության և վարչակազմի ողջ ուշադրությունը սևեռված է հետընտրական զարգացումների ու հունվարից իշխանությունը Բայդենին փոխանցելու հարցի վրա։ Բայց, կրկնում ենք, կոնկրետ ԱՄՆ-ի դեպքում այս ամենը զուտ արտաքին շերտն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular