Դու մեզ սպանեցիր մեր հայրենիքում, բայց հայրենիքը մեր մեջ չես սպանելու. արցախցի կին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵս մահից եմ փրկվել եւ զոհ եմ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հանրահավաքի ժամանակ ասաց արցախցի մի կին։
«Սա իշխանական պայքար չէ, սա իշխանութան կռիվ չէ։ Արցախցի կանայք դուրս եկեք եւ պահանջեք ձեր իրավունքները։ Նիկոլ Փաշինյան, դուք Արցախ եք ազատագրե՞լ, որ տալիս եք թուրքին։ Ես սահմանում եմ եղել, ծառայել եմ, իսկ դուք ո՞վ եք։ Աննա, այդ որտեղի՞ց քեզ ինտերնետ, Արցախում լույս չկա»,- ասաց նա։
Կինը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց թողել է ատուն, ահայրենիք, անզավակ, անհայր. «Դու մեզ կոտրել ես։ 30 տարի շարունակ ստեղծել ու պայքարել ենք։ Մտել ես դաշտ ու ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, դու եկել ես մեզ վաճառելու։ Դու մեզ սպանեցիր մեր հայրենիքում, բայց հայրենիքը մեր մեջ չես սպանելու»։