ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ սննդի առաքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում, որքան էլ տարօրինակ է մարդու ժամանակը, ավելի ճիշտ մարդու ժամանակի զգացումը կրճատվում է, մարդիկ ավելի ու ավելի քիչ ժամանակ են ունենում, ավելի ու ավելի երկար են կանգնում խցանումների մեջ և փորձում ենք ավելի արագ ուտել: Անգամ պատահում է այնպես, որ, տանը կամ աշխատավայրում օրն անցնում է այնպիսի բուռն ընթացքի մեջ, որ ժամանակը չի բավականացում խանութ մտնել, սննդամթերք գնել և տանը պատրաստել: Եվ դա պատահում է հազարավոր մարդկանց հետ ամբողջ մոլորակում: Իհարկե, մարդը դա հենց այնպես չի կարող թողել: Բայց  ըստ հերթականության:

Պատմական լեգենդի համաձայն, պիցցայի առաջին առաքումը կատարվել է Նեապոլում 1889 թվականին Ռաֆայել Էսպազիտոյի կողմից, որը եղել է խոհարար և Նեապոլիտանական պիցցերիայի սեփականատեր: Ռաֆայել Էսպազիտոյի կողմից իրականացվել է առաջին առաքումը հենց թագավոր Ումբերտո 1-ինին և Սավոյի թագուհի Մարգարետ Սավոյսկուն, որի անունով էլ հենց կոչվել է աշխարհահռչակ Մարգարիտա պիցցան: Դժբախտաբար Ռաֆայել Էսպազիտոյի համար, այդ տարին եղել է նրա կյանքի վերջին տարին, բայց այդ ժամանակ ո՞վ կմտածեր, որ դա սկիզբ է դարձել սննդի առաքման ծառայության հսկայական աճի:

Եվրոպայում և Ամերիկայում սննդի առաքումը, որը ի սկզբանե վերաբերվել է պիցցային,  սկսել է ակտիվորեն գործել միայն 1960-ականներից հետո: Հետաքրքիր փաստ է նաև այն, որ 1960 թվականին Միչիգան նահանգում հայտնագործվել է ուտեստների փաթեթավորումը ստվարաթղթե տարողություններում, որպեսզի առաքման ընթացքում պիցցան չսառչի, և առաքման այս եղանակը ակտիվորեն սկսվել է օգտագործվել ժամանակակից սննդի արտադրության մեջ: Միչիգանից եկած այս նորարարությամբ ամեն ինչ չի ավարտվել։ Հենց այնտեղ են փորձարկել մարկետինգային առաջին քայլը, որն է կես ժամում հյութեղ և տաք պիցցայի մատակարարում քաղաքի ցանկացած վայր։ Ի դեպ, այն ժամանակվա տեխնիկան ու վարորդները հեռու են եղել մերօրյա մակարդակից, այդ իսկ պատճառով պիցցա մատակարարող առաջին սուրհանդակների վթարները քաղաքի ծայրամասերում եղել են հաճախակի: Այդ պահից անցել են շատ տարիներ, և տանը կամ գրասենյակում սնունդ պատվիրելը դարձել է սովորական բան: Ի՞նչ է փոխվել այդ ժամանակից ի վեր:

Սկզբում պարզապես պիցցա  են առաքել, բայց 1984 թվականից Ամերիկան նվաճել են ճապոնացիները իրենց ազգային ուտեստներով, սուշին և ռոլլին դարձել են այնքան մասսայական, որ որոշակի տեսակի ձկներ, մասնավորապես երկնագույն թյունոսը և խեցգետինը հայտնվել են  տեսակների ոչնչացման վտանգի տակ, և արգելվել է դրանց որսը: 1989 թվականից սուշին և ռոլլին սկսել են մատուցել ոչ միայն ռեստորաններում, այլ նաև առաքել հասցեով, ինչը հանգեցրել է ճապոնական խոհանոցի էլ ավելի մեծ ժողովրդականության: Հետագայում տարբեր տարիներին և տարբեր երկրներում սննդի առաքումը ընդլայնել է իր տեսականին, սկսած խորովածներից, պյուրեներից և վերջացրած ապուրներով, իսկ Հայաստանում անգամ խաշով։ Վերադառնալով ժամանակակից մարդու կյանքի ժամանակի արժեքի մասին, պետք է ասել, որ սննդի առաքման ծառայությունները, որոնցից բոլորն են օգտվում, հանդիսանում են ժամանակակից հասարակության բաղկացուցիչ մասերը։

Մարդը իր բնույթով ծույլ է և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր անձնական ժամանակը մնա որպես անձնական ժամանակ, և նրան ծայրաստիճան անտրամաբանական է թվում այն ծախսել ճաշի կամ ընթրիքի պատրաստման վրա, մանավանդ ժամանակի պակասուրդի պայմաններում: Հետևաբար, անցնելով ժամանակի փորձության հարյուր տարվա դասընթաց, իտալական թագավորին և թագուհուն առաջին առաքումից ի վեր, տեսանելի է, որ տանը, կամ աշխատավայրում սնունդ պատվիրելու ծառայությունը գնալով ավելի ու ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular