ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային Ժողովի կողմից, քանի որ հանդիսանում է միջազգային պայմանագիր. Նորայր Նորիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝ որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

՛՛Միջազգային պայմանագրերի մասին՛՛ ՀՀ օրենքի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ միջազգային պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն է՝ անկախ դրա անվանումից.

Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ վարչապետն ունի միջազգային պայմանագիրն առանց լիազորագրի ստորագրելու իրավասություն:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:

Թեև ՀՀ վարչապետի, Արդբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված փաստաթուղթն իրենց իսկ կողմից անվանվել է որպես հայտարարություն, սակայն ՛՛Միջազգային պայմանագրերի մասին՛՛ ՀՀ օրենքի 2-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով այն հանդիսանում է որպես ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, հետևաբար՝ ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, որը վերը նշված իրավանորմերի համատեքստում միանշանակորեն կրում է քաղաքական ու ռազմական բնույթ:

Ուստի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային Ժողովի կողմից, քանի որ հանդիսանում է միջազգային պայմանագիր:

Ավելի՛ն, ՀՀ Ազգային ժողովը ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կարող է ոչ միայն վավերացնել, այլև ԿԱՍԵՑՆԵԼ կամ ՉԵՂՅԱԼ հայտարարել նշված միջազգային պայմանագիրը:

Իսկ եթե կներկայացվի հիմնավորում կամ պատճառաբանություն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը միջազգային պայմանագիր չէ, այդ դեպքում պետք է հիմնավորվի, թե ՀՀ վարչապետն կոնկրետ իր ո՞ր իրավասությամբ է առաջնորդվել այդպիսի փաստաթուղթ ստորագրելիս, քանի որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Ավելի՛ն, պետք է հանրությանը հիմնավորվի, թե այդ փաստաթուղթն ի՞նչ կարգավիճակ ունի, եթե միջազգային պայմանագիր չէ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular