ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոնոյանը` պատերազմի ընթացքում Շուշիի վերաբերյալ հակասական գնահատականների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով  դիտարկմանը, թե պատերազմի ընթացքում  Շուշիի վերաբերյալ հակասական գնահատականներ են եղել, ասաց` Շուշիի շուրջ իրականացվող գործողությունները եղել են շատ դինամիկ:

«Օրինակ, կարող եմ ասել, որ մեր մամուլի խոսնակը կամ մեր ներկայացուցիչը ելույթ ունենալուց նկարագրում էր մի իրավիճակ, իսկ այդ ժամանակահատվածում փոփոխություններ էին լինում: Ինտենսիվ նախ իրականացվում էր հրթիռահրետակոծություն, օգտագործվում էին հատուկ ուժեր, վարձկաններ, քաղաքը պաշարված էր,  շրջափակված էր, բայց հերոսամարտը շարունակվում էր, մարտական գործողությունները հաջողության էին հասնում, որոշ ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն և մինչև վերջին օրը Շուշի քաղաքում մեր ուժերը եղել են, բայց դա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել ամբողջական վերահսկողությունը Շուշիի նկատմամբ վերականգնելու առումով»,- ասաց նախարարը:

Եթե իրերի դրությունն այսպիսին էր, ինչու էր ՊՆ-ն ողջ ճշմարտությունը մարդկանց չէր ասում:

Տոնոյանը չհամաձայնեց քննադատությունների հետ, թե պաշտպանության նախարարությունը ռազմական գործողությունների ընթացքի վերաբերյալ բավարար տեղեկություններ չի տրամադրել հասարակությանը.

«Ես կարծում եմ, որ մենք շատ ազնիվ կերպով ներկայացրել ենք իրավիճակը, ես կարծում եմ, որ հակառակորդի կողմից իրականացվող գործողությունները և մեր պատասխանները, այդ քանակությամբ սպառազինության, ռազմական տեխնիկայի, ԱԹՍ-ների ոչնչացումը նկարագրում էր, թե ինչ ինտենսիվությամբ ռազմական գործողություններ են իրականացվել: Զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար ներկայացրել են ճիշտ տեղեկություններ, որոշ ժամանակ անհրաժեշտ էր նաև հակառակորդին մոլորության մեջ գցել, տեղեկատվական գործողությունների որոշ սկզբունքներ գոյություն ունեն: Անհրաժեշտ է եղել նաև մեր հասարակությանն ու բանակին ոգևորել: Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ մենք բավարար տեղեկատվություն չենք տրամադրել և հասարակության մոտ թյուրըմբռնում է եղել ռազմական գործողությունների վարման նկատմամբ: Որոշ ուղղություններով ՀՕՊ-ի, մեր օդաչուների, հրետանավորների, հետևակի գործունեությունը պարբերաբար ներկայացվել է: Իրականում հավատացեք ինձ արվել է անհնարինը, և մենք դա անընդհատ ներկայացրել ենք: Մեկ օրվա մեջ 6-7 ԱԹՍ է խոցվել, մենք մեկ օրվա մեջ միլիոն դոլարների վնաս ենք պատճառել հակառակորդին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular