Հատուկենտ կրակոցներ են լսվում. Տոնոյանը` Արցախում տիրող իրավիճակի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս պահին իրավիճակն Արցախում հանգիստ է։ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ իրավիճակն Արցախում վերահսկելի է. մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, միայն հատուկենտ կրակոցներ են լսվում։
Նրա խոսքով` լուրջ լռություն է տիրում սահմանին։ Տոնոյանը հայտնել է` այս պահին շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը, տեղակայումն իրականացվում է Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո խաղաղապահներ կտեղակայվեն նաև Արցախի առաջնագծի ողջ երկայնքով։