ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերեվարված հայ զինծառայողների թիվը 28 է, Ադրբեջանը 7-ի մասին է տեղեկություն տրամադրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ից սկսված՝ պատերազմում վերջին տվյալներով գերեվարվել է 28 հայ զինծառայող։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրանց մի մասի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ցավով նշեց, որ թիվն այսքանով չի սահմանափակվի:

«Մենք ստանում ենք տեղեկություններ, որ այլ անձինք եւս գերեվարվել են, պարզապես այդ ապացույցների ամրագրման հետ կապված խնդիրներ կան, փորձում ենք դրանք ավարտին հասցնել․ քանի դեռ ապացուցողական բազա ձեւավորված չէ, խուսափում ենք այդ դեպքերը եւս դատական ատյաններ ներկայացնելուց»,-ասել է նա։

Հաստատված 28 դեպքերից 16-ի վերաբերյալ իրավապաշտպանների թիմը պարբերաբար դիմումներ է ուղարկել Եվրոպական դատարան, որն էլ իր հերթին վերջնաժամկետներ է սահմանել, որպեսզի Ադրբեջանը տեղեկություններ տրամադրի նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Հիշյալ 16 ռազմագերիներն են՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան, Ալբերտ Միքայելյան, Սամվել Ասատրյան, Էդիկ Տոնոյան, Վալերի Հայրապետյան,  Արսեն Կարապետյան, Նորիկ Առաքելյան, Սամվել Կնազյան, Սամվել Քաստակցյան, Հովսեփ Սահակյան, Վահե Աբրահամյան, Գեղամ Էլիբակյան, Հարություն Գեւորգյան, Արման Հարությունյան, Միքայել Մարտիրոսյան։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ սահմանված վերջնաժամկետներում տեղեկություններ են ստացել 16-ից առայժմ 7-ի վերաբերյալ։ Դրանց որակը, սակայն, փաստաբանների համար գոհացուցիչ չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular