ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարի օր՝ միստր Ջո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետը և նախագահը շնորհավորել են ԱՄՆ 46-րդ նախագահ ընտրված Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենին: Բայդենի ընտրությունն, իհարկե, վիճարկում է գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ով պետք է պաշտոնավարի մինչև 2021 թվականի հունվար: Թրամփը խոսում է դատական կարգով բողոքարկման և հնարավոր է նաև հանրահավաքների մասին: Համենայն դեպս, արվում են այդպիսի ակնարկներ: Իրականում, թե ինչպես կզարգանան ԱՄՆ-ում իրադարձությունները առաջիկա երկու ամիսներին՝ անշուշտ էապես պայմանավորելու է նաև համաշխարհային կյանքը: Իսկ այդ կյանքի հանդեպ մենք ներկայումս առավել քան զգայուն ենք, գերզգայուն՝ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի պատճառով:
 
Ակնառու է, և առիթ ունեցել ենք այդ մասին խոսելու, որ պատերազմի ժամանակահատվածը այդ ահաբեկչական խառնածինն ընտրել է նաև ԱՄՆ-ում նախագահի ընտրության ու ներքաղաքական լարվածության, այսպես ասած, գագաթնակետի հաշվարկով: Դա նշանակում է, որ խառնածինը կարող է փորձել օգտագործել այդ ժամանակահատվածն առավելագույնս, եթե նկատի ունենանք նաև այն, որ Ջո Բայդենն իր նախագահության ընթացքում, ըստ ամենայնի, որակապես այլ մոտեցում է ունենալու հարավկովկասյան ռեգիոնալ անվտանգային համակարգին, քան Թրամփը: Ի վերջո, դրա վկայությունն է և այն, որ Բայդենն Օբամայի վարչակազմում Իրանի հետ հարաբերության կարգավորման ճարտարապետներից մեկն էր, այդ միջուկային համաձայնագրի կնքման ջատագովներից մեկը: Իսկ այդ գործընթացը նախագծվում էր ոչ միայն մերձավորարևելյան, այլ նաև հարավկովկասյան ռեգիոնալ անվտանգության համակարգի հաշվարկով՝ թույլ չտալով Իրանի այնքան թուլացում, որը նախ՝ Ադրբեջանում, իսկ հետո Հարավային Կովկասում կբերեր Թուրքիայի խաղի տարածության ընդլայնման և խաղային ներուժի բարձրացման:
 
Հատկանշական է, ի դեպ, որ Բայդենի հաղթանակի մասին ազդարարման ֆոնին տեղի ունեցավ Էրդողան-Պուտին նոր հեռախոսազրույց: Ընդ որում, ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային մեխանիզմ և քննարկել արցախյան հարցը: Թուրքական նախորդ այդ առաջարկները Պուտինը մերժում էր: Կփոխվի՞ արդյոք որևէ բան այդ հարցում այն, երբ Բայդենն է ընտրվել ԱՄՆ նախագահ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի համար ցանկալի տարբերակը Թրամփն էր՝ համենայնդեպս, դատելով պաշտոնական քարոզչության տոնայնությունից: Թե՞ այդուհանդերձ Մոսկվան Անկարայի առաջարկներին կվերաբերվի իր ազգային անվտանգային շահերից, ոչ թե ԱՄՆ հանդեպ բարդույթներից ելնելով: Իսկ դա նշանակում է մերժել Անկարայի այդ առաջարկները, որովհետև գործնականում դրանք նշանակում են Կովկասը Թուրքիային հանձնելու գործընթացի մեկնարկ:
 
Անդրանիկ Կարապետյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular