ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձր ինքնագիտակցությունն այս օրերին շատ կարևոր է, թիկունքը բոլոր առումներով պետք է ամուր լինի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախա-ադրբեջանական սահմանին 40 օրից ավելի շարունակվող պատերազմի ֆոնին, իհարկե, սարսափելի է լսել լուրեր այն մասին, որ միայն մեկ ավտովթարից կարող է զոհվել 4 մարդ։ 4 կյանք կարող է ընդհատվել րոպեների ընթացքում։ Եվ սա, ցավոք, բացառիկ դեպք չէ մեր ճանապարհների համար: Ոչ մեկ անգամ առիթ է եղել խոսելու երթևեկության խնդիրների մասին։ Մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք՝ Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցող վթարների պատճառով զոհերի մեծ թիվը մտածելու տեղիք է տալիս։ Փորձագետները մեկնաբանել են իրավիճակը, լուծումներ առաջարկել, սակայն վիճակագրությունը փաստում է՝ փոփոխություններ այս հարցում տեղի չեն ունենում։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 921 պատահար, որից 126-ը` մահվան ելքով։ 126 մահ՝ ինն ամսվա ընթացքում։ Կամ ԱԻՆ-ի տվյալների համաձայն, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 62 պատահար։ Ոստիկանության՝ նոյեմբերի 9-ին հրապարակած տվյալների համաձայն, անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 5 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Սրանք թվեր են, որոնք տարեվերջին կամփոփվեն, կդառնան վիճակագրություն, և, մեծ հավանականությամբ, հաջորդ տարի այս թվերը մեծապես չեն էլ նվազի։ Այն, որ որոշ վարորդներ օգտվում են առիթից և բավականին արագ են վարում մեքենան, կատարում են անհարկի վազանցներ, մեքենան վարում ոչ սթափ կամ էլ առանց պետհամարանիշների, ակնհայտ է անգամ վարորդ չհանդիսացող քաղաքացու համար։ Զայրացնում է այն, որ գրեթե կիսադատարկ փողոցում մեկ-երկու րոպե չսպասելու և ավելի հաճախ չգիտես թե ուր շտապելու հետևանքով վարորդը կարող է ձեռքը դնել ազդանշանին, ուղղակի որովհետև այդպես է ուզում։ Շատերը կասեն՝ գուցե վերահսկողության պակասն է, չենք վիճի, սա քննարկման այլ հարց է, քանի որ ոստիկանական համակարգի ներկայացուցիչներն այս օրերին ևս լծվել են հայրենիքի պաշտպանության գործին, բայց սա իրավունք չի տալիս քաղաքացուն անել այն, ինչ խելքին փչում է։

Այո՛, այս օրերին բոլորիս նյարդերն են տեղի տալիս, մահ գուժող ու տագնապ առաջացնող լուրերը հաջորդում են իրար։ Բայց սթափվելու կոչը թերևս հիմա շատ տեղին է, ուղղակի կարևոր է, որ հասնի իրական հասցեատերերին։ «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը նշում է՝ թե՛ ճանապարհատրանսպորտային պատահարների, թե՛ անգամ համավարակի մասին խոսելիս պետք է հիշել մեկ պարզ բան՝ պատերազմական այս օրերին մենք ունենք թիկունքը պահելու խնդիր։ «Մարդիկ պետք է գիտակցեն՝ պատերազմ է, պետության ուշադրության կենտրոնում այսօր այլ հարցեր են, պետք է նորմայից ավելի շատ կարգապահություն դրսևորեն, ինչը շատերը չեն անում։ Այսինքն՝ ունենք մարդկանց ինքնագիտակցության խնդիր, որը տարիների ընթացքում պետք է բարձրացած լիներ, բայց կրիտիկական պահերին է երևում՝ բարձրացել է, թե ոչ։

Հետևյալ տրամաբանությունը պետք է լինի՝ սահմանին չես, ուրեմն քո տեղում լինելով՝ պետք է վնաս չտաս պետությանն ու հասարակությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պեդանյանը։ Ընդգծում է՝ մի դեպքում մարդիկ փորձում են օգտակար լինել ինչով կարող են, մյուս դեպքում էլ կարող են ծայրահեղ անտարբեր լինել և առիթից օգտվել, իսկ սա մտահոգիչ է։ Ինչ է ստացվում՝ ամեն քայլափոխի մեզ պետք է «հետապնդի» իրավապահ համակարգի ներկայացուցիչը, որ օրենքը չխախտե՞նք։ Նույն պատկերն ունեցանք նաև կորոնավիրուսի համավարակի տարածման պարագայում։

Դժգոհում էինք, երբ ոստիկանն ամենուր էր, տուգանում էր քաղաքացիներին, բայց երբ պատերազմական իրավիճակում հասկանալի պատճառներով ոստիկանները սկսեցին հաճախակի չտուգանել, այլ ուղղակի հորդորել, դիմակ տրամադրել, զգուշացումներ անել՝ հաշվի առնելով նաև մարդկանց հոգեբանական վիճակը, մեզ համար այլևս վերացավ որևէ տեսակի վտանգը՝ ի՜նչ սոցիալական հեռավորություն, ի՜նչ դիմակ, ի՜նչ ախտահանում։ Աստված չանի, որ որևէ մեկը առիթ ունենա հայտնվելու հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի դռան մոտ և տեսնելու, թե որքան մարդ է իր հարազատից լուրի սպասում, էլ չեմ ասում ոչ այնքան հաճելի վայրերում գոյացած հերթերի, գերեզմանատներում մեկը մյուսին հաջորդող հուղարկավորությունների մասին: Այնպես որ, միացնե՛նք ինքնագիտակցության կոճակը և գոնե այն դեպքերում, երբ ինչ-որ բան կախված է մեզանից, անե՛նք հնարավորը պետությանը, հասարակությանը, ի վերջո, ինքներս մեզ չվնասելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular