ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ մի ատիր, սիրել կա... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը և Արցախն այսօր ծանր ժամանակաշրջան են ապրում։ Ադրբեջանաթուրքական հրոսակների սանձազերծած ագրեսիայի արդյունքում երկրի անվտանգությունն ուղղակի սպառնալիքի տակ է։ Ուստի այս իրավիճակում այլ ելք, քան հանրային համերաշխությունն է, ուղղակի չկա։ Հանրության բոլոր բաղադրիչների ջանքերի միավորման արդյունքում է, որ հնարավոր է հաջողություններ ունենալ թշնամուն դիմագրավելիս։ Եվ այս առումով ներկայիս փուլում ընթացող գործընթացները շատ հատկանշական են, քանի որ տարբեր ուժերի և անհատների միջև տարակարծությունները հիմնականում մի կողմ են դրվել, իսկ առաջնահերթ է դարձել երկրի անվտանգությունը և հաղթանակի հասնելու ձգտումը։ Սակայն, չգիտես ինչու, մեր հասարակությունը միավորման մասին հիշում է այն ժամանակ, երբ իրավիճակն արդեն օրհասական է լինում։

Մի՞թե չէր կարելի այդ մասին մտածել այն ժամանակ, երբ դրությունը համեմատաբար բարվոք էր։ Հանրությունը տարբեր իրավիճակներում իրեն տարբեր կերպ է դրսևորում։ Եվ եթե հետադարձ հայացք նետենք անցած երկուսուկես տարվա ընթացքում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացների վրա, ապա կտեսնենք, որ ոչ միայն քայլեր չձեռնարկվեցին հանրության տարանջատմանը վերջ տալու համար, այլև իշխանություններն իրենց քայլերով ավելի խորացրեցին տարբեր ուժերի միջև անդունդը, ատելություն գեներացրեցին տարբեր ուժերի ու անհատների հանդեպ։ Գոնե Ադրբեջանից և Թուրքիայից եկող արտաքին սպառնալիքը և նախքան պատերազմը Բաքվից հնչող կոշտ հռետորաբանությունը պետք է որ սթափեցնեին մեզ, որպեսզի կարողանայինք ներսում ապահովել իրական հանդուրժողականության մթնոլորտ: Բայց դա տեղի չունեցավ, քանի որ մեր հանրային կյանքի գլխավոր ատրիբուտներն էին դարձել ատելությունն ու թշնամանքը։

Մինչև վերջերս փոխանակ մեր հայացքն ուղղված լիներ ապագային ու ապագայի ծրագրերին, հանրությունն ապրում էր անցյալի ստվերով։ Զբաղված էինք անընդհատ մեղավորներ և քավության նոխազներ փնտրելու գործով, որի արդյունքում ներդրվում էր այն կարծրատիպը, թե հանրության մի մասը մերժելի է, մյուս մասը՝ «հեղափոխական»։ Եվ այս հարցում նույնիսկ հաշվի չէր առնվում, թե նույն այդ մարդիկ, ովքեր թիրախավորվում են, ինչ մեծ ծառայություններ են մատուցել և ինչ կարող են մատուցել պետությանը։ Հիմա նույն այդ մարդիկ՝ արվեստագետից մինչև օլիմպիական չեմպիոն, գեներալից մինչև երկրի ղեկավար, իրեցն ուժերի առավելագույն չափով ներգրավվեցին հայրենիքի պաշտպանությանը։ Բայց իրավիճակի ողջ տարօրինակությունն այն է, որ եթե նախկինում այդ նույն անձնավորությունները պիտակավորվում էին, նստում էին մեղադրյալի աթոռին, նրանց գնդակահարելու կոչեր էին հնչում, ապա այս օրերին, հաշվի առնելով նրանց մատուցած ծառայությունները, հանրության կողմից անգամ հերոսացվում են։ Եթե առանձին դեպքերում ընդգծված հերոսականացումը այլոց ստվերելու համար չի արվում, ապա նորմալ է այսպիսի վերաբերմունքը:

Գնահատանքի են արժանի բոլորի ջանքերը: Ցավն այն է, որ մեր իրականության մեջ ատելությունից պաշտամունք կես քայլ է, նույնը՝ հակառակ ուղղությամբ: Այդ մարդիկ նույնն են, բայց նրանց կերպարը հանրության աչքում շատ արագ կերպարանափոխվում է։ Սա հերթական անգամ խոսում է այն մասին, որ պետք չէ նեղ քաղաքական շահերից ելնելով՝ մանրադիտակով ընկած դավաճաններ փնտրել երկրի ներսում, միգուցե դավաճանությունը հենց այդպիսի մտածելակերպի մեջ է։ Եթե մեզ խանգարում է այդ մտածելակերպը, ավելի լավ կլինի ընդմիշտ հրաժարվել այդ արատավոր երևույթից և անձանց ու քաղաքական միավորներին գնահատելիս ելնել ոչ թե նրանց շուրջ ստեղծված տարբեր կարծրատիպերից ու միֆերից, այլ նրանց՝ հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամությունից և գործողություններից։ Որևէ գնահատականում ծայրահեղականությունը անթույլատելի է, ինչպես անթույլատրելի է բոլոր կամուրջների այրումը: Վաղը միմյանց աչքերի մեջ նայելու տեղ պիտի թողնենք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular