ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարի թաղում բախումների հետևանքով հայրը ձերբակալվել է. 5 ամսական, 8 և 11 տարեկան երեխաները հայտնվել են փողոցում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայկ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում տեղադրել է լուսանկարներ և գրել.

«Սիրելի ընկերներ, ընդամենը ժամեր առաջ, երբ անձրևը դադարել էր՝ իր տեղը զիջելով սառն ու մառախլապատ գիշերացած օդին, ընկերոջս հետ Աբովյան փողոցով քայլելիս Մոսկվա կինոթատրոնի դիմաց հանդիպեցինք պատի տակ նստարանին կուչ եկած, սառած, Աստծու օրհասական օգնությանը կարոտ մի խեղճ ու կրակ, անտեր ընտանիքի:

Ամենասարսափելին այն էր, որից մարդ ուղղակի խելագարվել կարող է, որ փողոցում վերջերս հայտնված մուրացիկությամբ գոյություն քարշ տվող ընտանիքի կրտսեր զավակը՝ այն հրա՜շք, անու՜շ, արեգակ Մարիամը, 5 ամսական է:

Պատկերացնու՞մ եք, 5 ամսական, այս ցուրտ եղանակին, դրսում, մանկասայլակի մեջ կամ մոր գրկին՝ մեկ է՝ մրսած ու կապտած, ինչպես նրա մեծերը, ներքնակը անձրևից ու ցրտից խոնավացած: Տեսարանը հալեպյան մարտադաշտից տուժած երեխայի էր հիշեցնում. և սա մեր քթի տակ:

Փոքրիկ Մարիամի կողքին նրան մանկասայլակով օրորող մայրն էր, մանկատանը մեծացած, դեռ երեք տարեկանից համրացած մայրը, ով իր ավագ դստեր՝ 11 տարեկան Սյուզաննայի օգնությամբ փորձում էր պատասխանել մեր հարցերին: Երևան գրությամբ նույն նստարանի մյուս անկյունում ցրտից կուչ էր եկել երեխաների փոքրիկ եղբայրը՝ 8 տարեկան Գևորգը:

Նրանց հայրը վերջին խժդժությունների՝ Սարի թաղում բախումների ժամանակ ձերբակալվել և մինչ այժմ կալանավորված սպասում է իր դատին: Արդյունքում վարձով ապրող ընտանիքը, զրկված լինելով կերակրող, պաշտպանող ձեռքից, հայտնվել է փողոցում՝ անճար ու անօգնական վիճակում: Չմեռնելու, Մարիամին կերակրելու և գիշերները օրավարձով ծածկի տակ մնալու համար ստիպված մուրալով են զբաղվում: Ստիպված, որովհետև պատվարժան, նամուսով ընտանիքի տպավորություն կարելի է ստանալ միայն:

Մի խոսքով, սիրելի ընկերներ, այս հրաշք ընտանիքին պետք է օգնել. օգնել նախևառաջ հիմնավոր ծածկով ու սննդով, տաք հագուստով, գումարով, ջերմությամբ, սիրով, մեր մարդկային սիրով:

Նրանց հեռախոսահամարը, որին բնականաբար պատասխանում է փոքրիկ Սյուզին, 098-900-618 է:

Խնդրում եմ ձեզ անխնա տարածել ու օգնել, տարածել ու օգնել:
Ամեն դեպքի համար նաև իմ հեռախոսահամարը՝ 077-301-451»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular