ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք կամ չենք պայքարում». Դավիթ Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ  գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…

«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛’չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:

Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:

Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…
Կռվում ենք մինչև վերջ»,- գրել էր Վահրամ Պողոսյանը։

Այս գրառումից հետո, սոցցանցերում կարծիքներ և պնդումներ սկսեցին շրջանառվել, որ գրառման հեղինակը Արցախի նախագահի խոսնակը չէ, որ նրա էջը կոտրել են:

Սակայն 168.am-ի հետ զրույցում  Վահրամ Պողոսյանն ասել էր, որ էջը չեն կոտրել և գրառումն էլ ինքն է կատարել։

168.am-ը այս թեմայի հետ կապված զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։

– Պարոն Բաբայան, այս պահին Շուշիիում ի՞նչ իրավիճակ  է։

– Այն, ինչ գրել է Վահրամ Պողոսյանը և այն, ինչ գրել եմ ես, երկուսն էլ ճշմարտություն է և համապատասխանում են իրականությանը։ Շուշին թատերաբեմ է, ես ասել եմ, չէ՞, Ձեզ, չեմ խաբել, չէ՞։ Իսկ «թատերաբեմ» նշանակում է, որ այնտեղ ընթանում են մարտեր, կապ չունի՝ ինչ մարտեր, ինչ է աշխատում։ Հիմա թշնամին կարողացել է մտնել ու տիրանալ, սակայն սա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք կամ չենք պայքարում։

– Վահրամ Պողոսյանը գրել էր, որ Շուշին հայկական կողմի վերահսկողության տակ չէ։

– Այո, շատ ցավալի է, սա ամենավատ օրն է իմ կյանքի, բայց այդպես է, և ոչ միայն իմ, այլև նրանց, ովքեր այստեղ են, դրսում են։

– Իսկ եթե ռազմական գործողություններն ընթանում են և ամեն ինչ կորած չէ, ինչո՞ւ է Վահրամ Պողոսյանը նման գրառում կատարում։

– Ի՞նչ անենք, խաբե՞նք ժողովրդին, ժողովուրդը պետք է հասկանա այս ամենի կարևորությունը, Ստեփանակերտի ճակատագիրը պետք է փրկենք։ Ի՞նչ անենք, ինքնախաբեությամբ զբաղվե՞նք, ուզում եք ասենք՝ Բաքուն էլ է մերը։ Իրականությունը չպետք է աղավաղենք, կենացներով չպետք է խաբենք ու ժողովուրդը չիմանա՝ ինչ է  անելու։ Ստեփանակերտը կանգնած է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular