ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի գերակտիվ դրսևորումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Միջազգային իրադարձություններին հետևելով, նախօրեին հայտնի դարձավ, որ Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ «տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի։ Ըստ էության՝ իրանցի գեներալը կրկնել է այն, ինչ Թեհրանն ասում է տևական ժամանակ՝ իր հյուսիսային սահմանի անվտանգության առնչությամբ: Հայտնի է, որ Իրանը մեծ ծավալի զորք և սպառազինություն է մոտեցրել սահմանին:
 
Փաստացի այս հանգամանքը խոսում է այն մասին, որ Թեհրանը զգում է իսկապես լուրջ վտանգներ, որոնք ամենևին չեն առնչվում լոկ սեփական սահմանները Արաքսից այն կողմ ծավալված պատերազմի հնարավոր ազդեցությունից պաշտպանելու խնդրին: Այն ռազմուժը, որ կենտրոնացրել է Իրանը հյուսիսում, իր ծավալով խոսում է այն մասին, որ Իրանը դիտարկում է լուծելու առավել լուրջ ռազմական և ռազմաքաղաքական խնդիրներ: Եվ դրա մասին է վկայում նաև Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հեյդարիի հայտարարությունը: Նա խոսում է այն մասին, որ ոչ մի ուժ չի կարող փոխել ռեգիոնալ աշխարհագրությունը, ինչը հարց է առաջացնում, թե ռեգիոնալ աշխարհագրության և աշխարհաքաղաքականության ինչ փոփոխության մասին է խոսում, կամ ի՞նչ փոփոխության տագնապներ է տածում Իրանը: Առավել ևս, որ Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմն արդեն իսկ բերել է աշխարհագրության որոշակի փոփոխության՝ այն իմաստով, որ ադրբեջանական զինուժն ու ահաբեկիչները, որոշակի առաջխաղացում ունենալով Արցախի հարավում, փաստացի բերել են փոփոխության, որը, ի դեպ, զգալի է նաև Իրանի համար: Չէ՞ որ խոսքը Իրանի սահմանին տեղի ունեցող փոփոխության մասին է:
 
Միաժամանակ հարկ է փաստել, որ առերևույթ հակասության մեջ են «ադրբեջանական տարածքները վերադարձնելու» մասին իրանյան քաղաքական և հոգևոր ղեկավարության հայտարարությունները ռեգիոնալ աշխարհաքաղաքականության և աշխարհագրության փոփոխություն թույլ չտալու մասին գեներալ Հեյդարիի հայտարարության հետ: Մի կողմից, իհարկե, խոսք կարող է լինել այն մասին, որ քաղաքական կամ հոգևոր թևի ներկայացուցիչները, դիվանագիտական նկատառումից ելնելով, անում են հայտարարություններ, որոնք սուր չեն ընկալվի Բաքվում և չեն հակադրի Իրանի ադրբեջանական հանրությանը, առավել ևս շիա հանրությանը: Մյուս կողմից կարող է առաջանալ հարց՝ արդյո՞ք իրանյան ռազմական շրջանակները անթույլատրելի են համարում Արցախի հարավում ադրբեջանական, իրականում թուրք-ահաբեկչական առաջխաղացումը, և այդ իմաստով Իրանում կա՞ զինվորականության և քաղաքական-հոգևորական ղեկավարության տեսակետների սկզբունքային տարբերություն:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular