ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ գրոգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրոգը իրավամբ համարվում է ամենատարածված խմիչքներից մեկը, որը կարելի է պատվիրել տարբեր քաղաքների և երկրների ցանկացած սրճարանում: Այս համեղ ըմպելիքը բաղկացած է ռոմից, տաք թեյից կամ հյութից և շաքարի օշարակից: Չնայած բաղադրիչների պարզությանը, կան գրոգի  շատ տարբեր բաղադրատոմսեր: Ըմպելիքը երկար ճանապարհ է անցել իր ներկայիս ժողովրդականությունը ձեռք բերելու համար: Գրոգի պատմությունը սկսվել է 18-րդ դարի կեսերից շնորհիվ մի անգլիացի ծովակալի: Այդ ըմպելիքը առաջին անգամ հայտնվում է անգլիական նավատորմի նավերում, քանի որ նավաստիները միշտ սիրել են խմել և առավել հաճախ ընտրել են թունդ ռոմը: Այդ ժամանակներում օրապահիկով մեկ անձի համար 240 մլ ռոմը պարտադիր չափաբաժին է եղել: Այնուամենայնիվ, նավի վրա խմելը և, հատկապես նավաստիների արշավները դեպի ափամերձ պանդոկներ, անհանգստացրել է ծովակալ Էդվարդ Վերնոնին: Որպեսզի ալկոհոլի սպառումը նվազեցնի նա հրամայում է նավի վրա եղած ռոմը նոսրացնել սովորական ջրով: Նավաստիներին դա, իհարկե, դուր չի եկել, և նրանք ծովակալին տվել են  «Օլդ Գրոգ» մականունը, այն պատճառով, որ Վեռնոնը հաճախ էր կրում անջրանցիկ թիկնոց, իսկ «Grogram cloak»-ը թարգմանաբար նշանակում է հին թիկնոց: Հետագայում այդ անունը կրճատվելով դարձել է գորգ, որից հետո էլ խմիչքին սկսել են այդ կերպ անվանել:

Սկզբում ռոմը նոսրացրել են սովորական եռացող ջրով, իսկ հետո բարելավման համար սկսել ավելացնել հյութեր, համեմունքներ և օշարակներ: Այդ ըմպելիքը նավաստիների օրապահիկում մնացել է մինչեւ 1970 թվականը: Ներկայումս գրոգը հայտնի և սիրված ըմպելիք է ամբողջ աշխարհում: Գրոգի ամենատարածված բաղադրատոմսերից մեկը ներառում է շաքարի օշարակ կամ ջուր, համեմունքներ՝ կոճապղպեղ, մեխակ և դարչին: Այս ամենը պետք է հասցնել եռման, իսկ հետո ավելացնել ալկոհոլը: Գրոգի դասական բաղադրատոմսում օգտագործում է միայն ռոմ, բայց կարելի է այն պատրաստել նաև վիսկիով կամ կոնյակով, և այդ դեպքում այն համտեսելու համար պարտադիր չէ սրճարան գնալ: Եվրոպական երկրներում ցուրտն ընկնելուն պես ընդունված է խմել տաք գինի (որը տարբեր տեղեր տարբեր անվանումներ ունի՝ գլինտվեյն, գլուվայն, գլոգ) և գրոգ: Իսկ Սուրբ ծննդյան տոնավաճառներին այդ երկու խմիչքները պարտադիր են: Գրոգը հատկապես մեծ տարածում ունի ավելի հյուսիսային երկրներում՝ Սկանդինավիայում, Բրիտանիայում, Հոլանդիայում և այլն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular