ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գարաբաղ» ֆուտբոլային ակումբին կարող են զրկել եվրոգավաթներին մասնակցությունից

ՍՊՈՐՏ

kadara.ru-ն գրում է, որ «Գարաբաղ» ֆուտբոլային ակումբին կարող են զրկել եվրոգավաթներին մասնակցությունից: Եվ այդ ամենը  կապված է Facebook սոցիալական ցանցում հակամարտության վերաբերյալ թիմի մամուլի խոսնակի գրառման հետ, որը կոչ է արել սպանել բոլոր հայերին: «Գարաբաղը» չի կարելի անվանել համաշխարհային ֆուտբոլի գլխավոր սկսնդալիստ, բայց որոշակի պատմությունների մեջ այն ընկել է: Եկեք հիշենք դրանցից մի քանիսը.

 - Վերջերս ակումբն արդեն ստացել էր ՈւԵՖԱ-ի նկատողությունը խաղադաշտում ռազմական ողջույնի համար:

- Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 2018/2019 թվականների մրցաշրջարում խաղացել է «Արսենալում», հրաժարվել է գնալ Ադրբեջան ու խաղալ «Գարաբաղ»-ի դեմ: Պատճառը եղել է նույն հակամարտությունը չճանաչված ԼՂՀ-ում: Ֆուտբոլիստի հետ «Արսենալում» փորձել են համաձայնության գալ, սպառնացել են ՈւԵՖԱ-ի պատժամիջոցներով, բայց նա չի փոխել իր որոշումը:

 - 2014 թվականին «Գարաբաղի» ճանապարհին գլխավոր «չարագործ» է դարձել մրցավար Միրոսլավ Զելինկան, որը չեղյալ է համարել գոլը Միլանի «Ինտերի» հետ խաղի վերջին րոպեներին՝ թույլ չտալով «Գարաբաղին» շարունակել իր ուղին Եվրոպա լիգայում: Այդ ժամանակ գրեթե բոլոր տեղական լրատվամիջոցները «տրորել» են չեխ մրցավարին:

- Իսկ 2015 թվականին այդ ամենը բաժին է հասել շոտլանդական «Սելտիկին», որը թույլ չի տվել «Գարաբաղ»-ին մտնել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլ: Ադրբեջանցի երկրպագուները բառացիորեն սոցիալական ցանցերը ողողել են շոտլանդական թիմին վիրավորող հաղորդագրություններով, իսկ Ադրբեջանի օգտատերերի համար «Սելտիկի» էջերի մուտքը դեռևս արգելափակված է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular