ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն իր քաղաքական հարցերը իսլամի քողի տակ ներկայացնելով խեղաթյուրում է իսլամը. Արաքս Փաշայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արաբագետ Արաքս Փաշայանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ տևական ժամանակ է Թուրքիայի նախագահը իր քաղաքական ամբիցիաները փորձում է ներկայացնել և հիմնավորել իսլամով և, կարծես, Էրդողանը դրանով փորձում է մոտիվացնել իսլամական աշխարհին, որի կարևոր սեգմենտներից է նաև թուրքական աշխարհը:

 «Այս առումով կարող ենք ասել, որ Էրդողանը խեղաթյուրում է իսլամը, իր քաղաքական հարցերը ներկայացնելով իսլամի քողի տակ: Արցախյան հակամարտությանը փորձ արվեց կրոնական երանգավորում տալ, ինչը վտանգավոր է, քանի որ, եթե դրան գումարենք հակաքրիստոնեկան հիսթերիան, որը կա նաև Եվրոպայի նկատմամբ, ապա այն կարող է ասոցիացվել մեր խնդիրների հետ, ինչը վտանգավոր է: Արցախյան հարցին կրոնական երանգավորում տալը բարդ իրավիճակ է ստեղծում նաև Մերձավոր Արևելքի հայ համայնքի, ինչպես նաև Հայասնատի համար»,- ասաց Ա. Փաշայանը:

Ըստ արաբագետի, Մերձավոր Արևելքում մենք ունենք թե՛ մարտահրավերներ, թե՛ ռիսկեր և թե՛ վտանգներ: Ուստի, Արցախյան պատերազմին կրոնական երանգավորում տալը հիմք է դառնում թուրքամետ իսլամական հանրույթի համար հայերի վրա հաձակումներ գործելու և հակամարտության իրական բնույթը տեղափոխելու բոլորովին այլ հարթակներ:

 «Այս առումով պետք է նշեմ, որ արաբական աշխարհում կան նաև բազմաթիվ երկրներ, որոնք վախեր ունեն Թուրքիայի արտաքին քաղաքականությունից: Էրդողանը վերջին շրջանում արաբական երկրներում ստեղծելով հինգերորդ շարասյուն, ամեն կերպ աջակցում է թյուրքական ծագում ունեցողներին և ամենակոշտ ձևով միջամտում տարբեր երկրների ներքին գործերին, որը կարող է նաև փլուզել այդ երկրների ազգային անվտանգության համակարգերը: Ուստի կարևոր է հաշվի առնել այս ամենը և ավելի խոհեմ և զգուշավոր լինել, որպեսզի Արցախի դեմ մղվող պատերազմին չտրվի կրոնական բնույթ»,- ասաց Ա. Փաշայանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular