ՊԲ-ն Շուշիում ոչնչացնում է թշնամու դիվերսիոն խմբերը․ Պեգովի ռեպորտաժն առաջնագծից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի պաշտպանության բանակը կատաղի մարտեր է մղում՝ պաշտպանելով Շուշին։ Ռուս ռազմական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ռեպորտաժ է պատրաստել առաջնագծից, որտեղ մարտական գործողություններ են ընթանում:
Այս պահին Արցախի պաշտպանության բանակը 122 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանքների միջոցով Շուշիում ոչնչացնում է հակառակորդի դիվերսիոն խմբերը։
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերն ամեն կերպ փորձում են դիվերսիոն խմբեր և զրահատեխնիկա տեղափոխել ռազմաճակատի այդ հատված։
Պեգովի խոսքով՝ Շուշիում լարված իրավիճակը պահպանվում է։
Նախօրեին Ադրբեջանի զինուժն այստեղ երեք դիվերսիոն խումբ է մտցրել։ Դրանցից երկուսը ոչնչացվել են Շուշիի մատույցներում՝ քաղաքից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա։