ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ հարյուր տարվա մենությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին աշխարհը լարված սպասում է ԱՄՆ-ում ավարտված նախագահական ընտրությունների ձայների հաշվարկի ավարտին: Հայտնի չէ, թե հատկապես ամերիկահայերն ինչ սկզբունքից ելնելով են քվեարկել, և պարզ չէ, թե ինչու է ողջ հայությունը սպասում այդ արդյունքներին։ Թվում է, թե ոչ մի շահագրգռվածություն չպետք է ունենան, քանի որ մրցակիցները բացարձակապես նույն տեսակն են՝ նույն խնձորի երկու մասերը: Ընդամենը բավական է հիշել միայն վերջին իրադարձությունը՝ մոտ մեկ շաբաթ առաջ Թրամփի միջնորդությամբ իբր հակամարտող կողմերի միջև կնքվեց երրորդ հրադադարը, որն անգամ շատ կարճ ժամանակով չկայացավ՝ արժանանալով նախորդ երկուսի ճակատագրին։ Սա, իհարկե, շատ բնական ընդունվեց մտածող մասսայի կողմից:

Այստեղ զարմանալին այլ տեղում էր. ճիշտ այն պահին, երբ պատերազմն ընթանում էր իր «բնականոն» հունով, եւ բոլոր լրատվական գործակալությունները հերթական անգամ զարմացած բարձրաձայնում էին Ադրբեջանի կողմից իր ոճին խիստ համապատասխան՝ հերթական հրադադարի խախտման մասին, ԱՄՆ գործող նախագահը ռոբոտի նման կրկնում էր, որ հրադադարը մտել է ուժի մեջ, եւ ոչ մի կրակոց չկա: Ի՞նչ անուն կարելի է տալ այն բանին, երբ փաստացի աշխարհի աչքի առջեւ բացահայտ շարունակվում է պատերազմը, եւ այդ մասին շարունակաբար զեկուցում են նախագահ Թրամփին, իսկ նա բարձրաձայն զառանցում է, թե հրադադարը վերջապես կայացավ, ու կրակոցները լրիվ դադարել են: Մոտ մեկ շաբաթ շարունակվեց այս ներկայացումը:

Իրականում աշխարհում չկա գոնե մեկ մարդ, ով կարող է բացատրել այս աբսուրդը: Ընդամենը կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ի նման գերտերության նախագահին հարիր չէ նման պահվածքը, և անկախ նրանից՝ նա կընտրվի, թե ոչ, միևնույն է՝ այն մնալու է պատմության մեջ։ 40-օրյա գործընթացների հետագիծը հստակ ցույց տվեց, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, ԵՄ-ն և որոշ այլ «բարեկամ» երկրներ լրիվ կորցրել են իրենց խիղճը, տեսողությունը և լսողությունը: Մնում է ցավակցել և ապաքինում մաղթել:

Ցավոք, այդ ապաքինումը կլինի միայն այն ժամանակ, երբ Արցախում կռվող և ահաբեկիչների հսկայական բանակի վարձկաններն իրենց հերթական ներկայացումը ցույց տան վերը նշված երկրներում: Հենց այդ ժամանակ նրանց խիղճը, ինչպես նաև լսողությունն ու տեսողությունը կարթնանան, և առաջին հերթին ակնթարթորեն կվերհիշեն Արցախում իրենց պահվածքը, երկու ձեռքով կտան իրենց գլխներին, սակայն ուշ կլինի՝ իրենց հետ կտանեն իրենց երկրների ժողովուրդների անեծքը։ Այս երկրների պահվածքը վերջին 100 տարում ամենամեծ անակնկալն է հայ ժողովրդի համար, այսուհետ մեր բոլոր քայլերը պետք է անենք՝ հիմնվելով այս իրողության վրա, որպեսզի հերթական հիասթափությունը չապրենք։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular