«Փարիզյան զուավներ» խմբավորման ղեկավարը ուղևորվում է Ղարաբաղ կռվելու
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆmk.ru-ն գրում է, որ ֆրանսիական ծայրահեղական Zouaves Paris («Փարիզյան զուավներ») խմբավորման ղեկավար Մարկ դե Կոկրեյ-Վալմենյեն հայտնել է, որ ինքը կռվելու է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից: Նրա խոսքով, այդ տարածաշրջանում այժմ որոշվում է եվրոպական քաղաքակրթության ճակատագիրը: Ի հաստատում իր խոսքերի նա սոցիալական ցանցերում տեղադրել է իր լուսանկարը՝ կամուֆլյաժով և գնդացիրը ձեռքին: Ավելին, նրա համազգեստի վրա նա ունի երկու նշան՝ Հայաստանի դրոշ և գանգ (այս խորհրդանիշն օգտագործվել է վերմախտի ՍՍ ստորաբաժանումների կողմից): Լուսանկարը ուղեկցվում է «Ուղղությունը ճակատ» գրառմամբ: Ծայրահեղական աջ առաջնորդը նախատեսում է Ղարաբաղում ստեղծել «Օտարերկրյա կամավորների բրիգադա»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը