ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհը չի մարում անգամ ջրով կամ հատուկ նյութերով. Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի նոր զեկույցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիմիական տարրեր պարունակող զինատեսակի առաջացրած վնասները կարող են ավելանալ, անգամ եթե դրա կիրառումը դադարեցվի։

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց։ Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ այն վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզվող, քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելուն։

«Արտահերթ զեկույցի հետևությունները հիմնված են զեկույցում ներկայացված ապացույցներով (քաղաքացիական բնակիչների մարմինների վնասվածքների 18+ լուսանկարներով, քարտեզային ցուցադրող պատկերներով և այլն):
Առանձին հետևությունները հիմնված են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի հետազոտությունների վրա:

Համատեղ ուսումնասիրությունները հաստատել են, որ հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար»,- նշված է Թաթոյանի գրառման մեջ։

Պաշտպանի տեղեկացմամբ՝ շատ դեպքերում այս զինատեսակը կիրառվել է այնպիսի վայրերում, որտեղ անտառները բնակավայրերի անմիջական հարևանությամբ են, հեռավորությունն անգամ 100 մետրի չի հասնում։ Ինչպես, օրինակ, Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում։ Սա նշանակում է քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնաս։

Պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք:

Թաթոյանը զգուշացնում է՝ հաշվի առնելով զինատեսակի առանձնահատկությունները, այս թիվը կարող է աճել նույնիսկ, եթե այն այլևս չշարունակվի կիրառվել:

Որոշ բնակավայրերում վնասվել են քաղաքացիական բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներ, օրինակ՝ գազամատակարարման խողովակներ և այլն։

Պաշտպանների արտահերթ զեկույցում 7 կարևոր փաստ են շետադրվել այս զինատեսակի կիրառման հետ կապված.

  1.  այն ունի զանգվածային ոչնչացման բնույթ,
  2. պարունակում է քիմիական տարրեր,
  3. կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու երկարաժամկետ ծանր վնաս շրջակա միջավայրի համար,
  4. հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,
  5. անտառները գտնվում են քաղաքացիական բնակավայրերին անմիջականորեն մոտ,
  6. ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ, որոնք հավանաբար տուժել են այս զինատեսակի կիրառումից,
  7. քաղաքացիական օբյեկտների դեմ զինատեսակի օգտագործումն արգելված է միջազգային իրավունքով և կարող է հանգեցնել պատերազմական հանցագործության:




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular