ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ նպատակով է Ռուսաստանը խոսում ահաբեկիչների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Ռուսաստանը նոյեմբերի 3-ից սկսած՝ ավելի ակտիվ և հասցեական է խոսում Արցախ ներթափանցած ահաբեկիչների մասին: Թեպետ պաշտոնական Մոսկվան հոկտեմբերին ևս անհանգստություն էր հայտնել ահաբեկիչների առումով, բայց չկային հստակ դիրքորոշումներ: Մինչդեռ.
 
- Նոյեմբերի 3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներգրավված վարձկանների թիվը հասել է 2000–ի», և դա «Վլադիմիր Պուտինը քննարկել է Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ»:
 
- Նոյեմբերի 5-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ «Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխում են ահաբեկչական կազմակերպությունների անդամների, որոնց ձեռքերը, ինչպես արդեն ասել ենք, մինչև արմունկներն արյան մեջ են»:
 
- Նոյեմբերի 6-ին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք «ճշգրիտ տեղեկություններ ունեն մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից», նաև դա են փաստում հայկական կողմի ներկայացրած փաստերը: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքից, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից», - ասել է Նարիշկինը:
 
☝️ Սերգեյ Նարիշկինը նաև հաստատել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայությունը ներգրավված է Արցախում ընթացող պատերազմում:
❌ Թուրքիան և նրա արհեստական արբանյակ Ադրբեջանը շարունակում են պնդել, թե ոչ մի ահաբեկչի հետ կապ չունեն:
Ի՞նչ գործընթացի ենք մենք ականատես լինում:
Սա Սիրիայի սցենարն է՝ ռուսական պլանավորմամբ: Ինչպես Սիրիայի պարագայում, Ռուսաստանը հատկապես 2015-ից հետո մի քանի անգամ մատնանշեց ահաբեկիչների դաժանությունները և միաժամանակ նրանց համագործակցությունը Թուրքիայի հետ: Թուրքիան հետևողականորեն հերքում էր դա:
Կարևոր համարելով սիրիացի խաղաղ բնակիչների անվտանգության ապահովումը և դաշնակից երկրի՝ Սիրիայի կառավարությանն աջակցելը՝ Ռուսաստանը 2016-ից հետո սկսեց ավիահարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումների ճամբարներին: Թուրքիան այդ ժամանակ չէր կարող բարձրաձայն ասել, որ ռուսական օդուժը թիրախավորել է նաև իր զինված ուժերին, քանի որ պաշտոնական Անկարան երբևէ չի ընդունել, որ համագործակցում է ահաբեկիչների հետ, իսկ եթե չկա համագործակցություն, ապա չեն կարող ահաբեկիչներն ու թուրքական բանակը լինել նույն ճամբարում:
❌ Արդյունքում թուրքական բանակը ռուսական ավիահարվածների հետևանքով ունեցավ հսկայական մարդկային և զինտեխնիկայի կորուստ, կարճ ժամանակում Սիրիան հիմնականում ազատվեց ահաբեկիչներից, թուրքերն էլ ստիպված եղան բավարարվել միայն երկրի հյուսիսային որոշ շրջաններում տեղակայվելով, սակայն այնտեղ էլ նրանց ջարդում է Սիրիայի կառավարական բանակը:
☝️ Արցախ ներթափանցած ահաբեկչական խմբավորումների հետ իրենց կապը հետևողականորեն ժխտող թուրքական ու ադրբեջանական կառավարությունները արդյո՞ք կկարողանան բողոքել, եթե առաջիկայում ավիահարվածների հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ոչնչացվեն նաև մեծ թվով ադրբեջանցիներ և  թուրքեր:
Պատահական չէր նաև ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, թե փորձ է արվում Արցախը դարձնել ահաբեկչական անկլավ, ինչը անթույլատրելի է:
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular