ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան հետընտրական կոլափս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ում ստեղծվել է ընտրական ճգնաժամ։ Տևական ժամանակ շարունակվում է ԱՄՆ նախագահի ընտրության ձայների հաշվարկը, այդ հաշվարկում առաջատար է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, որին պակասում է ընդամենը 6 ընտրիչի ձայն, և նա այդ ձայները կարող է ստանալ Նևադայի հաշվարկի արդյունքում, որտեղ առաջատար է: Մյուս թեկնածուն՝ Դոնալդ Թրամփը, արդեն իսկ դատական կարգով փորձում է բողոքարկել մի շարք նահանգներում հաշվարկի ընթացքը՝ դադարեցնելով այն: Ակնառու է մի բան՝ որևէ մի թեկնածուի հաղթանակ լինելու է, այսպես ասած, սահմանային, ընդ որում՝ նույնիսկ ոչ թե ձայների, այսինքն՝ ընտրիչների հարաբերակցության, որքան հանրային և քաղաքական տրամադրությունների իմաստով, որ նախընտրական շրջանում գեներացրել են հենց իրենք՝ թեկնածուները: Ըստ էության՝ խոսքն այն մասին է, որ եղել է ԱՄՆ-ի համար թերևս աննախադեպ մի հանգամանք՝ երկու թեկնածուներն էլ իրենց խոսքերով ստեղծել են հանրային տրամադրություն ու տրամադրվածություն, որ պարտությունը կնշանակի կեղծիք, այսինքն՝ հակառակորդի հաղթանակը ընկալելու են որպես արդյունքի կեղծում և հետևաբար չեն ճանաչելու որպես լեգիտիմ արդյունք:

Իրականում նշենք, որ ԱՄՆ-ում դարձյալ եղել են ընտրական ճգնաժամային վիճակներ, առաջին անգամը չէ, սակայն աննախադեպ է հենց այն, որ նախընտրական շրջանում երկու թեկնածուն էլ գեներացրել են արդյունքը չճանաչելու բավականին իրական և զանգվածային սպասումներ, ինչն էլ իր հերթին առաջացնում է հետընտրական աննախադեպ զարգացումների ռիսկ: Եթե հետընտրական բողոքները վիճարկվեն միայն դատական կարգով, ապա իրավիճակը դարձյալ լինելով ԱՄՆ համար արտառոց՝ այդուհանդերձ, միանգամայն կտեղավորվի ամերիկյան ինստիտուցիոնալ տրամաբանության շրջանակում: Սակայն եթե հետընտրական բողոքը դուրս գա փողոց, իսկ այդպիսի ռիսկեր ենթադրող հայտարարություններ արել են դարձյալ երկու թեկնածուն էլ, ապա սա կարող է նշանակել, որ ԱՄՆ-ը կընկղմվի անկայունության և քաղաքական խորքային ճգնաժամի փուլ: Ավելին՝ այստեղ կարող է աաջանալ մեկ այլ վտանգ, որ կասկածի տակ հայտնվի ոչ միայն ընտրական համակարգը, այլև թերևս ԱՄՆ ինստիտուտների հիմքերի հիմքը՝ դատական համակարգը, եթե որևէ թեկնածուի օգտին որոշում չլինելու դեպքում այդ որոշումն էլ ընտրության արդյունքի պես դրվի կասկածի տակ, և սկսի դատական համակարգի ապալեգիտիմացման գործընթաց: Դա արդեն կլինի ԱՄՆ համար խոշոր և գերվտանգավոր անկման մի սկիզբ, որը իր ծանր հետևանքները կարող է բերել ամբողջ աշխարհում:Բանն այն է, որ այդ հանգամանքը իր հերթին որոշակի նոր իրողություններ է բերելու այն գոտիներում, որտեղ կան ռեգիոնալ կամ փոքր-ինչ ավելի մասշտաբի էական խաղացողներ, որոնք զուգահեռ շահերի բախում ունեն այդ ռեգիոններում ԱՄՆ-ի հետ:

ԱՄՆ ներքին կայունության անկման և ճգնաժամի փուլը բերելու է տարբեր գոտիներում ուժերի բալանսի փոփոխության, հետևաբար նաև նոր իրողությունների, նոր բալանսի ձևավորման գործընթացի, որը կարող է ընթանալ կայունության կամ անկայունության տարբեր աստիճաններով: Իհարկե, պետք չէ ներկայիս պատկերով անել արդեն հեռուն գնացող հետևություններ, որովհետև որքան էլ կա ռիսկ, այդուհանդերձ ճգնաժամը ԱՄՆ-ում ամենևին անխուսափելի կամ անկասելի չէ: Բայց պատրաստ լինել ամենաանցանկալի սցենարներին՝ մասնավորապես, մենք պարտավոր ենք:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular