ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմն ու քաղաքական կարճատեսությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատերազմն ու քաղաքական կարճատեսությունը Արցախում ընթացող 40-օրյա այս պատերազմում Թուրքիայի լայնածավալ և ամբողջական ներգրավվածությունը, թուրքական սպառնալից ազդեցության և ահագնացող վտանգների տոտալ արագացող տենդենցը մեզ վերադարձնում է այն ժամանակաշրջանը, երբ Թուրքիան դառնում էր Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքականության հենարանը Մեծ Մերձավոր Արևելքում: Փաստացի իրադարձությունների զարգացումները, դեպքերի և դեմքերի հերթագայությունը գալիս էին վկայելու, որ Անկարան հետևողականորեն իրականացնում է թուրքական կայսրության վերականգնման նպատակն ու ծրագիրը՝ չեզոքացնելով այդ ճանապարհին կանգնած խոչընդոտներն ու վտանգները: Այդ նպատակին հետամուտ, աստիճանաբար ներծծվելով-ներգրավվելով Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի տնտեսական, ռազմական, քաղաքական ծրագրերում, Թուրքիան դառնում էր այդ պետությունների կարևոր գործընկերը:

Համագործակցության և գործընկերության այդ ճանապարհին Անկարան Ռուսաստանին և Արևմուտքին տվել է այն ամենը, ինչը նրանք ակնկալում էին իրենից: Ըստ էության՝ մինչ Եվրոպայում վայելում էին թուրքական խոհանոցը, մինչ ռուս զբոսաշրջիկները ծփում էին Թուրքիայում, իսկ թուրքական ապրանքները՝ լցվում աշխարհի շուկաները, մինչ Եվրոպան քննարկում էր Թուրքիայի եվրոպականացման հնարավորությունները, և Թուրքիան դառնում էր Եվրոպայի ներգաղթի քաղաքականության կարևոր գործընկերը, այդ ժամանակաընթացքում Թուրքիան սպառազինվում էր Ռուսաստանից և Արևմուտքից գնած մահաբեր զինատեսակներով: Բացի դրանից՝ պաշտոնական Անկարան, քամահրելով ՄԱԿ-ի բանաձևերը, բռնազավթում էր Հյուսիսային Կիպրոսը, շրջափակում Հայաստանը, ոտնձգություններ կատարում Հունաստանի տարածքների հանդեպ, ներխուժում Իրաք, Լիբիա, Սիրիայում վերածվում ռազմաքաղաքական վտանգավոր գործոնի, թուրք-ադրբեջանական համատեղ ցուցադրական զորավարժություններ իրականացնում Նախիջևանում: Միջազգային հարաբերությունների այս ողջ բարդ ընթացքի համար ուշագրավն ու տարօրինակն այն է, որ Արեւմուտքը թուրքական գործոնն ուժեղացրել է Ռուսաստանին հակակշռելու նպատակով, իսկ Մոսկվան Անկարայի հետ գործակցությունն ընդլայնել, Թուրքիայի ռազմական ներխուժումները, տարածքային ոտնձգությունները լուռ խրախուսել է:

Կա մի պարզ ճշմարտություն․ պատերազմները վեր են հանում խաղաղության ժամանակների սխալները: Ղարաբաղյան այս պատերազմը ևս ցցուն դարձրեց աշխարհաքաղաքականության այն աններելի սխալները, որոնք այժմ հարվածում են հայ ժողովրդին եւ աճող ուժգնությամբ հարվածելու են Ռուսաստանին, Եվրոպային և ԱՄՆ-ին: Պատերազմը բացահայտում է բոլոր հետքերը: Պատերազմները ծնվում են քաղաքականության կարճատեսությունից և սնվում՝ այդ քաղաքականության սխալներով: Եվ այժմ Հայաստանն ու հայ ժողովուրդը ստիպված են մարտնչել՝ ուղղելու ոչ միայն սեփական արտաքին քաղաքականության սխալները, այև մի ամբողջ աշխարհաքաղաքական սխալների բույլ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular