ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ կաստետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կաստետը սառը զենքի տեսակ է (հարվածային-ջախջախիչ), որը հագցնում են ձեռքին և հարմարեցնում մատների արանքում: Այն օգտագործվում է հիմնականում բռնցքամարտի՝ ձեռնամարտի ժամանակ: Չնայած իր պարզ կառուցվածքին՝ այն վտանգավոր զենք է․ կաստետի ուժեղ հարվածը կարող է առաջացնել տարբեր ծանրության, նույնիսկ մահացու վնասվածքներ։Կաստետն իր անունը ստացել է  ֆրանսիական casse-tete բառից, որը թարգմանվել է որպես «ջարդում եմ գլուխը»: Կաստետը պատրաստվում է գործարանային, արհեստանոցային կամ ինքնաշեն եղանակով։ Այն կարող է պատրաստված լինել մետաղից, ամուր պլաստմասից (հաճախ տեքստալիթից), ոսկորից կամ այլ ամուր նյութից։ Դասական ձևի կաստետներն ունեն ընդհանուր մաս (սայրով կամ առանց դրանց), հենարան և հենարանի կանգնակ։

Ինքնաշեն կաստետները կարող են ունենալ ավելի պարզեցված ձև (առանց հենարանի, չորս մատի համար մեկ անցք և այլն)։ Կապարից պատրաստված պարզագույն կաստետը (կամ ուղղակի սեղմվող բռունցքում կապարի երկարացված ձևի գործիք) կրում է «սվինչատկա» (ռուս.՝ свинчатка) անվանումը։ Որպես կաստետի տարբերակ՝ կարելի է դիտարկել ներսից մետաղե մասերով  ծանրացրած ձեռնոցները։ Կան նաև կաստետի նման բռնակ ունեցող դանակներ (օրինակ՝ ամերիկական խրամատային դանակները Առաջին համաշխարհային պատերազմից։ Մարտական դանակների որոշ մոդելներ (օրինակ՝ Ստիլետ V-42) բռնակի գլխիկի վրա ունեն սուր սեպ, որը նախատեսված է գլխին հարվածելու համար (անգլ.՝ skull-crusher, բառացի՝ «գանգ ջարդիչ»)։ Պատմության մեջ առաջին անգամ կաստետները հիշատակվում են մեր թվարկության 2-րդ դարից: Որպես զենք սկզբում դրանք օգտագործել են ամֆիթատրոններում հանդես եկող գլադիատորները: Օրինակ՝ հռոմեական փաստաթղթերում կարելի է գտնել կաստետների նկարագրություններ, որոնց անունն է «բրոնզե բռունցք»: Սրանք բրոնզից պատրաստված ափսեներ են մատների անցքերով:

Հարվածելիս հակառակորդին մեծ վնաս հասցնելու համար մարտիկները իրենց ձեռքում սեղմել են այդ «բրոնզե բռունցք»-ը: Ի սկզբանե ծանոթանալով փաստաթղթերին` պատմաբանները ենթադրել են, որ խոսքը մեկ այլ զենքի մասին է, որը կոչվում է «ցեստուս»: Բայց 1923 թվականի պեղումները հերքել են այդ վարկածը, քանի որ հայտնաբերվել են բրոնզե կաստետներ (երկու օրինակ), որոնց տեսքը լիովին համընկել է պատմական փաստաթղթերում նկարագրված զենքի հետ: Միջնադարի պատմագրության մեջ կաստետների գոյության մասին ոչինչ գրված չէ (փաստաթղթեր և իրեր բացակայում են): Ակնհայտ է, որ զենքի այդ տեսակը երկար ժամանակ մոռացված է եղել, և հիշվել է միայն 15-17-րդ դարերում: Այդ դարերում նավաստիները օգտագործել են կաստետի նման ինչ որ զենք, երբ ստիպված են եղել պաշտպանել իրենց նավը: Մոտավորապես նույն ժամանակահատվածում, կաստետները տարածվել են ողջ Արևելյան Ասիայով: Դրանք եղել են տարատեսակ մատանիներ և այլ նմանատիպ հարմարանքներ: Ժամանակի ընթացքում ամբողջ աշխարհում են սկսել օգտագործել կաստետներ: Մեր օրերում դրանց օգտագործումը արգելված են աշխարհի շատ երկրներում, բայց նույնիսկ այդ արգելքին, այն բավականին տարածված զենք է փողոցային կռիվներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular