ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ զենքեր են ձեռք բերվել 2018-19 թվականներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

Ես հարցազրույցում նշել եմ, որ մենք մշտապես զինվել ենք ըստ մեր հնարավորության, բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը զինվելու համար, սակայն 2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զենքեր: Ապրիլյանից հետո դրանց ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020թթ. նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել առհասարակ:

Նախ ինձ հակադարձողներից որևէ մեկը որևէ կերպ ավելի լավ չի տիրապետում իմ նշած նորագույն զենքերի իրական ծավալներին, որոնք ձեռք են բերվել 2018-2020թթ ընթացքում:

2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել մի քանի հարյուր միավոր նոր ավտոմեքենա, վերջին երկու տարում կրկնակի անգամ ավելի շատ:

2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել նոր սերնդի կապի միջոցներ և ռադիակայաններ, այդ թվում ոչ դրսից: Վերջին երկու տարում եռակի անգամ ավելի:

2012-2018թթ. նոր մեծ զենքերից ձեռք է բերվել սահմափակ քանակությամբ նոր սերնդի հակատանկային միջոցներ, օրինակ Կորնետ: Վերջին երկու տարիներին եռակի-քառակի անգամ ավելի շատ է ձեռք բերվել այդ միջոցներից:

2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել Սմերչ կայանքներ, թվերը չնշեմ, վերջին երկու տարում դրանց քանակը մեծացվել է, իսկ մարտապաշարը բազմապատկվել:

2012-2018թթ. Հայաստան է բերվել, նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք է բերվել կործանիչներ: Այստեղ գաղտնիության պատճառով մանրամասները չեմ նշում, բայց եթե որևէ մեկը փորձի այս թեման շահարկել վստահեցնում եմ որ հաստատ չի տիրապետում իրավիճակին:

2012-2018թթ. Հայաստան է բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի, փոքր հեռահարության ՀՕՊ միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկվել է, ավելացվել է մեծ խմբաքանակի հին միջոցներ, և ձեռք է բերվել աշխարհի լավագույն ՀՕՊ միջոցներից ՏՕՌ-Մ-ը:

2012-2018թթ. Հայաստան է բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի ՌԷՊ միջոցներ, որոնք խնդիրներ ունեին և չէին աշխատում: Դրանք խելքի են բերվել միայն այս տարի և ավելի լավ միջոցների քանակությունը ավելացվել է մի քանի անգամ:

2012-2018թթ. Հայաստանում ստեղծվել և ներկրվել է որոշակի քանակության ԱԹՍ-ներ, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկվել է:

Վերջին երկու տարում կնքվել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, մանրամասները գաղտնիք են: Ձեռք է բերվել ՏՈՍ համակարգեր և այլն, որոնք բարձրաձայնելու ենթակա չեն: Առայժմ այսքանը սա դեռ ամբողջը չէ: Ուղղակի զսպվեք, ես շատ բան եմ տիրապետում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular