Հարցը ՊԵԿ կարգավորման տիրույթից դուրս է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1or.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՍԱՏՄ աշխատակիցները Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են Ադրբեջանի համար արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդ: Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ ՌԴ Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից: Ընկերության հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերը ցույց տվեցին, որ այն գրանցված չէ Սփյուռ տեղեկատվական հարթակում, ուստի, ընկերության տնօրինության հետ անձամբ զրուցել մեզ չհաջողվեց:
Չնայած դրան փորձեցինք պարզել, թե ինչպես կարող էր մաքսային ստուգում անցնելու ժամանակ բեռի զննության ժամանակ չհայտնաբերվել տվյալ խբաքանակը և անարգել ներկրվել Հայաստան: 1or.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ հարցը ՊԵԿ կարգավորման տիրույթից դուրս է, քանի որ ապրանքն արտադրված է ՌԴ-ում և վստահաբար մուտք է գործել Հայաստան ԵԱՏՄ տարածքից , որի ժամանակ ինչպես գիտեք մաքսային հսկողություն չի իրականացվում, քանի որ ընդհանուր մաքսային գոտու սահմաններում է ներկրումն իրականացվում։ Սննդամթերքին վերաբերող այլ հարցերը սննդի անվտանգության տեսչական մարմնի տիրույթում են:
Արմինե Գրիգորյան