ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի տակտիկական մանևրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայումս արցախում ընթացող դիվերսիոն պատերազմ թելադրելը թուրքական պահեստային տարբերակն էր, կամ պլան Բ-ն,  որը գործի է դրվում, որովհետև պլան Ա-ն՝ բլից-կրիգը, ձախողվե՞լ է, թե՞ որովհետև այն, ըստ էության, ավարտել են՝ հարաբերական արդյունքով, որոշակի տարածքային առաջխաղացումով, բայց առանց որևէ ռազմավարական ամրության՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական իմաստով: Հստակ կարող ենք փաստել, որ արդեն մի քանի օր ակնհայտորեն պատերազմի փուլի փոփոխություն է եղել: Թուրքերը փորձում են թելադրել դիվերսիոն պատերազմ, որի մի նպատակը թերևս պարզ է վաղուց՝ նկարներ ուղարկել Ալիևին և ցույց տալ, որ իրենք կարողանում են իրենց առաջ դրած խնդիրները լուծել: Կարող ենք դիտարկել մեկ այլ նպատակ՝ արցախյան ուժերին փորձել պարտադրել, այսպես ասած, ապակենտրոն պայքար:

Բայց ո՞րը կարող է լինել դրա նպատակն ու առավել ևս իմաստը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ արցախցիները իրենց լեռներում ուղղակի դժոխք են կազմակերպում թուրք հատուկջոկատայինների, ադրբեջանցիների և վարձկան-ահաբեկիչների համար: Այդ հանգամանքը թույլ է տալիս կարծել կամ եզրակացնել, որ պլան Բ-ի թուրքերն անցել են ոչ թե պլան Ա-ն թեկուզ հարաբերական արդյունքով ավարտելու, այլ հենց ձախողելու հետևանքով, որովհետև նրանք անցել են պլան Բ-ի, որտեղ միակ շատ որոշակի և հստակ բանն այն է, որ նրանք հայտնվել են ռազմական իմաստով դժոխքում: Սակայն սա, իհարկե, մեր զինված ուժերի և հրամանատարության համար չպետք է լինի շփոթեցնող, որովհետև վերջին հաշվով հակառակորդի պլաններին մենք, այսպես ասած, ընթացիկ, պոստֆակտում տրամաբանությամբ չէ, որ պետք է հաղորդակցվենք, այլ փորձենք լինել առաջանցիկ դինամիկայում և կանխորոշել հնարավոր ամեն ինչ:

Ըստ էության, ոչ միայն զինված ուժերը, այլև դրանց թիկունքի ապահովման կարևորագույն առաքելություն ունեցող համայն հայությունը, պետք է գործենք ոչ թե թշնամու տապալվածության, այլ թշնամու, այսպես ասած, խորամանկության և նենգության կանխավարկածից ելնելով: Դա կերաշխավորի թշնամու տապալումը՝ անկախ այն բանից, թե ինչ զարգացումներ են պատկերացնում իրենց պլան Բ-ն գործի գցելով: Որովհետև մենք խոշոր հաշվով դեռևս չգիտենք, թե որն է թշնամու սանձազերծած պատերազմի առանցքային հարվածային ուղղությունը, մենք չենք կարող վստահ լինել՝ անցե՞լ ենք այն, թե՞ դեռ առջևում է: Հետևաբար մենք պետք է մշտապես գործենք այն կանխավարկածով, որ դա դեռ առջևում է: Դա մեր ամրության և հաղթանակի երաշխիք կանխավարկածն է:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular