Ինչու՞ է կորոնավիրուսի ժամանակ անհայտանում համի ու հոտի զգացողությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսը առաջացնում է բորբոքային այտուց հոտառական գոտիներում և կոճղեզում: Այդ պատճառով էլ ժամանակավորապես կորչում է հոտառության զգացողությունը, ինչպես նաև մասնակի կամ ամբողջական համի զգացողությունը: Այդ մասին հայտնում է vz.ru-ն: Թերթը նաև գրում է, որ յուրաքանչյուր երկրորդ «կորոնավիրուսային վարակ» ախտորոշում ունեցող անձն է առնչվում հոտառության ժամանակավոր կորստի հետ: Մարդու օրգանիզմը կառուցված է այնպես, որ եթե համեղ սննդի մասին ազդանշանը չի գրանցվում հոտառական համակարգի կողմից, ապա առկա են բոլոր հնարավորությունները որ անգամ լավագույն խոհարարի պատրաստածն էլ անձը կուտի որպես ստվարաթուղթ: Մեծամասամբ հենց հոտառության կորուստն է ստիպում մարդկանց հանձնել SARS-CoV-2 թեստ: Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները առաջինն են գրել կորոնավիրուսի ժամանակ հոտառության կորստի պատճառների մասին: Այս ամռանը Science Advances-ը հրատարակել է Հարվարդի բժշկական դպրոցի նյարդաբանների ղեկավարած հետազոտողների միջազգային խմբի գիտական հոդվածը, որում գիտնականները ասում են, որ նրանք հայտնաբերել են քթի վերին խոռոչի հոտառական բջիջների տեսակ, որոնք առավել խոցելի են SARS-CoV-2 վիրուսի նկատմամբ:
«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդի հոտառության փոփոխությունը կապված է ոչ թե նեյրոնների անմիջական վարակման, այլ օժանդակ բջիջների աշխատանքի վրա ազդելու հետ», - ասել է հետազոտության հեղինակ Սանդիպ Ռոբերտ Դատտը: Ռուս վարակաբանները վարակի հոտերի նկատմամբ արձագանքը բացատրում են նույն կերպ: Հոտառության ժամանակավոր կորուստը կամ անոսմիան այն հիմնական նյարդաբանական ախտանիշն է, որն ուղեկցում է կորոնավիրուսային վարակին: «Վիրուսը առաջացնում է բորբոքային այտուցներ հոտառական գոտիներում և կոճղեզի տարածքում, և արդյունքում մասամբ կամ ամբողջությամբ հոտառությունը ժամանակավորապես կորչում է, ինչպես նաև կորչում է համի զգացողությունը», - բացատրել է բժիշկ-վարակաբան Գեորգի Վիկուլովը:
Ի՞նչ գիտեն այսօր գիտնականներն ու բժիշկները այս ամենի մասին: Կալիֆոռնիացի բժիշկների կարծիքով, կորոնավիրուսի ժամանակ անոսմիան 27 անգամ ավելի հաճախ է լինում, քան ցանկացած այլ վիրուսային վարակի դեպքում: Համն ավելի հաճախ է կորչում, քան հոտը: Օրինակ՝ Կալիֆոռնիայի ապրիլ ամսվա կորոնավիրուսով հիվանդ մարդկանց 68%-ը ունեցել է հոտառության կորուստ, իսկ 71%-ը համի: Մնում է մեկ հարց. ինչո՞ւ է օրգանիզմը կատարում այս զոհաբերությունը: Գիտնականների վարկածներից մեկն այն է, որ օրգանիզմը փորձում է փրկվել նվազագույն կորուստներով: «Հոտառության ընկալիչները, որոնք կապված են ուղեղի հետ, ըստ էության, ուղեղ հասնելու ամենակարճ ճանապարհն են, և ընկալիչները «ինքնասպան են լինում» վիրուսի ուղեղ թափանցումը կանխելու համար»,-կարծում է Փենսիլվանիայի Monell Chemical Senses Center-ի տնօրեն Դանիել Ռիդը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը