ՌԴ օդատիեզերական ուժերն ամբողջությամբ դադարեցրել են ավիահարվածները Սիրիայում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը փետրվարի 27-ի ուղիղ կեսգիշերից ամբողջությամբ դադարեցրել են ավիահարվածներ հասցնել Սիրիայի այն շրջանների և զինված խմբավորումների ուղղությամբ, որոնք հրադադարի հաստատման հայտ են ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Այսօր՝ 00:00-ից սկսած Ռուսաստանի և Միացյալ Նահանգների` որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահների միջև ձեռքբերված համաձայնություններին համապատասխան` ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի կողմից ամբողջությամբ դադարեցվել են «կանաչ գոտու» ուղղությամբ ավիահարվածները, այսինքն` այն շրջանների և զինված խմբավորումների, որոնք մեզ կրակի դադարեցման հայտ են ներկայացրել», - ասել է Ռուդսկոյը:
Նա նշել է, որ համապատասխան ցուցումները տրվել են ՌԴ պաշտպանության նախարարի կողմից այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններ վարելուց հետո հայտարարություն է տարածել: