ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը բավականին ծանր օրեր է ապրում ոչ միայն մարտի դաշտում, այլև թիկունքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի պատերազմը, որն արդեն ընթանում է մոտ 40 օր, բավական ծանր և դաժան է իր տեսակով։ Շատ է խոսվել այս պատերազմի առանձնահատկություններից, իսկ դրա էական հանգամանքներից մեկն այս պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն է. ըստ փաստական տվյալների և բազմաթիվ փորձագետների համոզման, պատերազմի սանձազերծման «քավորը» հենց Թուրքիան է։ Բացի այն, որ Թուրքիան զենք և զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, ըստ միջազգային լրատվամիջոցների տեղեկությունների, նա նաև ամբողջովին իր ձեռքն է վերցրել նաև բանակի կառավարումը, և այդ գործերին չի թողնում խառնվել ադրբեջանական գեներալներին, որոնք դարձել են թուրք զինվորականների խամաճիկը։ Տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ է «ֆուկ» արվել։

Ըստ էության, Էրդողանի խամաճիկի վիճակում է նաև արհեստածին պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիևը: Բնականաբար, այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական բանակում, դուր չի եկել Բաքվի գեներալիտետին, և տեղեկություններ կան, որ հնարավոր է լուրջ դժգոհությունների ալիք բարձրանա՝ անգամ ապստամբության մակարդակով։ Եթե սրան գումարենք այն հավաստի տեղեկությունները, որ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությունները՝ թալիշները, ավարներն ու լեզգիները, դժգոհում էին, որ իրենց երեխաներին ավելի շատ են զորակոչում բանակ ու վարձկանների հետ հենց նրանց են սարքում «թնդանոթի միս», պատկերն առավել ամբողջական կդառնա։ Ասել է թե, Ադրբեջանը բավականին ծանր օրեր է ապրում ոչ միայն մարտի դաշտում, այլև թիկունքում։ Եվ չի բացառվում՝ մի առավոտ պարզվի, որ Ալիևը սեփական երկրում հայտնվի «իզգոյի» և վտարանդու կարգավիճակում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular