ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման մարդկանց մինչ պատերազմը պետք է ճանաչեին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «դասալիք» պաշտոնյաների մասին հրապարակային հայտարարությունը միանշանակ չի ընդունվել Արցախում։ Այստեղ կարծում են, որ դրանով «թշնամի ենք ուրախացնում»։ Հիշեցնենք, որ նախօրեին նա հայտարարեց «Արցախի Հանրապետությունը լքած բարձր եւ ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսեւորած ամոթալի վարքագծի» մասին, որին հաջորդեցին մի խումբ փոխնախարարների ազատումները։ ԱՀ խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, պաշտոնյաներին ազատելը ճիշտ քայլ էր, փաստը հրապարակայնացնելը՝ սխալ․ «Նախ՝ սխալ են արել, որ այդ մարդկանց պաշտոն են տվել, որ հիմա էլ ազատում են, պատերազմի ժամանակ փորձել ուղղել սխալը՝ այնքան էլ պատեհ պահ չէ․․․ նման մարդկանց պետք է ոչ թե պատերազմի ժամանակ ճանաչել, այլ մինչ պատերազմը, եւ իմանալ, թե ում են նշանակում, ում են վստահում պատերազմող երկրի պետական կառավարումը»։

Հաշվի առնելով պաշտոնական հայտարարությունները, թե հարցը կարող է տեղափոխվել իրավական դաշտ, հարցրինք՝ ի՞նչ «սանկցիաներ» են հաջորդելու։ Պատգամավորն ասաց՝ դրա ժամանակը չէ․ «Հիմա Արցախը փրկելու խնդիր է դրված մեր առջեւ, հետո նոր միայն՝ դրա ածանցյալներով»։ Նշենք, որ Հարությունյանի հրամանագրով ազատված պաշտոնյաների թվում է Արցախի ԿԸՀ անդամ Եղիշե Արզումանյանը։ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը մեզ չբացատրեց, թե ինչ կարգավիճակով է ԿԸՀ անդամը բացակայում երկրից։ Գուցե արձակուրդո՞ւմ է կամ լքել է աշխատանքը եւ տեղափոխվել Հայաստա՞ն։ «Ես այդ հարցերով չեմ զբաղվում, տեղս էլ անհարմար է, չեմ կարող խոսել»։ Ի դեպ, Եղիշե Արզումանյանը 65 տարեկան է, իսկ նոյեմբերին լրանում է ԿԸՀ անդամների լիազորությունների ժամկետը, եւ նոր կազմ պետք է ընտրվի։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular