ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես «եղբայրը» «քաշեց» Ալիևին. պետական ահաբեկչության հետքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող որոշ գործողություններ քաղաքակիրթ աշխարհում ունեն շատ կոնկրետ իրավական ձևակերպում. միջազգային հումանիտար իրավունքում դրանք կոչվում են պատերազմական հանցագործություններ։ Ներկայումս հայկական կողմը փաստագրված ապացույցներով ներկայացնում է այդ գործողությունները՝ խաղաղ բնակչության թիրախավորումից մինչև վերջիններիս նկատմամբ նպատակամղված կասետային զենքի կիրառում, վարձկան ահաբեկիչների օգտագործում իրենց անկախության համար պայքարող ժողովրդի նկատմամբ և այլն։ Բոլորիս՝ այդ թվում աներևույթ «միջազգային հանրության» համար ակնհայտ է, թե թուրքա-արաբա-ադրբեջանական այս արկածախնդրությունը ինչպիսի ապտակ է քաղաքակիրթ աշխարհին։ Այնուհանդերձ, հրեշավոր հանցագործությունների այս համակցությունը պետք է կետ առ կետ իրավաբանորեն ձևակերպել, որոնք հետո դրվելու են միջազգային քրեական տրիբունալի փաստահավաք հանձնաժողովի առջև։ 

Ադրբեջանը շարունակում է պետական ահաբեկչություն իրականացնել ոչ միայն Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության, այլ նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Խաղաղ բնակչության թիրախավորումը, մշակութային և կրոնական հաստատությունների թիրախավորումը, ծննդատների և դպրոցների թիրախավորումը՝ սա է Իլհամ Ալիևի պետական ահաբեկչության դեմքը: Բացի այդ, ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք է կիրառվել Արցախի բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ բնակչության մի մասը ժամանակավորապես պատսպարվում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններից։ Ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը խախտում է բոլոր գրված և չգրված միջազգային կոնվենցիաները: 

Բացի վերը նշվածից, Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի թեթև ձեռքով պետական ահաբեկչություն է իրականացնում նաև սեփական երկրում ապրող քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանում բնակվող թալիշ ակտիվիստները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրմամբ և թալիշներին ռազմաճակատ ուղարկելու Ադրբեջանի կառավարության համակարգված ջանքերով։ Նրանք հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Թաշիստան» մեդիային պատկանող էջում։ Թալիշ ակտիվիստները նշել են, որ, պաշտպանելով Կովկասի ժողովուրդների միջև բարեկամությունն ու եղբայրությունը, հարգում են միջազգային նորմերը` կապված իրենց ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքի հետ: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի որ դա կհանգեցնի միայն խնդիրների գալիք սերունդների համար։ Մենք չափազանց մտահոգ ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից թալիշներին մարտի դաշտ ուղարկելու քայլերով, թալիշների շրջանում զոհերով և հայերի նկատմամբ ատելություն սերմանելու ջանքերով: Թալիշների մեծ մասը դժգոհ է այս իրավիճակից: Մի կողմից, Ադրբեջանի կառավարությունը ճնշում է խոսքի ազատության ցանկացած դրսևում երկրում: Մյուս կողմից, դա շահարկվում է կառավարության հետ սերտ կապեր ունեցողների կողմից` ցույց տալու, որ թալիշների մեջ ատելություն կա հայերի նկատմամբ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերջապես վերջ դնել թալիշների շրջանում ատելություն սերմանելու քաղաքականությանը։ Մենք կոչ ենք անում թալիշներին չտրվել ատելության քարոզչությանը: Մենք նրանց կոչ ենք անում խուսափել բախումներին մասնակցելուց: Մեր պատմության ընթացքում երբևէ հակառակորդ չենք եղել որևէ ժողովրդի և կշարունակենք այս ճանապարհը»,-նշել են նրանք իրենց հայտարարության մեջ։ 

Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները զգում են էթնիկ խտրականությունը և մոբիլիզացիայի անվան տակ նույնիսկ ցեղասպանությունը՝ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին: Հոկտեմբերի 29-ից արգելվում է Ադրբեջանի Լենքորան քաղաքի, Ջալիլաբադ և Մասալա շրջանների ելումուտը, որտեղ բնակչության մեծ մասը թալիշներ են: Հայտարարվել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառի մասին, մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ շրջաններում վրդովված են տեղացի բնակչության ուժային մեթոդներով զորահավաքից: Զորահավաքից հրաժարվելու թալիշների բազմաթիվ փորձեր դաժանորեն ճնշվել են: Շատ վկայություններ կան այն մասին, որ թալիշներին, լեզգիներին ու ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ուղարկում են ռազմաճակատի առավել վտանգավոր հատվածներ՝ նրանց դարձնելով «թնդանոթի մսացու»: 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular