ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Ռուստամյանը ողջունում է Գագիկ Ծառուկյանի` արյունահեղությունը կանխելուն ուղղված քայլը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լիովին հավանական է համարում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, սակայն վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանի հետ իշխանությունները որևէ պայմանավորվածություն չունեն. ինչպես ինքն է ասում՝ համենայն դեպս ՀՅԴ-ի հետ այդպիսի խոսակցություններ չեն եղել:

«Չեմ բացառում, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա, քանի որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Ավելին՝ նրա վերադարձը շատ հավանական եմ համարում, քանի որ մենք թևակոխում ենք քաղաքական գործընթացների մի նոր փուլ, որտեղ քաղաքական ուժերը պետք է ակտիվանան»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ այս հանգամանքը հասկանալու համար Հարվարդի համալսարան ավարտել պետք չէ:

Պատգամավորի խոսքով՝ քաղաքական պրոցեսները շատերին են ստիպելու վերադառնալ և չի բացառվում, որ հենց այս ֆոնին էր, որ Գագիկ Ծառուկյանն այդպիսի հայտարարություն արեց.

«Քաղաքական դաշտն աննախադեպ ակտիվանալու է և այս ֆոնի վրա մարդը չի կարող մի կողմ քաշվել ու այդ պրոցեսներին չմասնակցել: Հակառակը՝ պետք է այդ պրոցեսների մեջ լինել»,-շեշտեց պատգամավորը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը չի բացառում նաև ՀՅԴ-ի համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի հետ: «Մենք ողջունում ենք նրա այն մոտեցումը, որտեղ նա հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից՝ արյունահեղությունը կանխելու համար: Դա արդեն իսկ լուրջ առաջընթաց է և կարելի է նրա հետ համագործակցել, առանց արյուն թափելու՝ երկրում իրական փոփոխությունների հասնելու համար: Մենք որևէ խնդիր այդ առումով չենք տեսնում: Ուղղակի այն տրամաբանությունը, որն այսօր ընթացքի մեջ է դրվել, շատերին է ստիպելու ակտիվանալ, ոպեսզի սկսված պրոցեսներն արագ կյանքի կոչվեն, որովհետև դրա կարիքն իսկապես մեր երկիրն ունի»:

Հարցին, թե քաղաքական դաշտն ունի՞ Ծառուկյանի կարիքը, Ռուստամյանն ասաց, թե Ծառուկյանի կարիքն ունի իր շրջապատը և այն մարդիկ, ում ինքն իր բարեգործություններով օգնում է: Ռուստամյանն ընդգծեց, որ Հայաստանում շատ են ծալված էջեր եղել, որոնք բացվել, ծալվել ու նորից են փակվել. «Զարմանալու ոչինչ չկա»,- եզրափակեց պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular