Տող գյուղի բնակիչներից մեկը պատմել է, որ իր հարեւաններից մեկին ադրբեջանցի զինծառայողները գլխատել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼուրջ կասկածներ կան, որ ադրբեջանցի զինծառայողները, բոլոր այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել եւ գտել են որեւէ քաղաքացիական անձի, կատարել են բազմաթիվ հանցագործություններ նրանց հանդեպ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արցախ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Միջազգային NBC լրատվականի լրագրողին Տող գյուղի քաղաքացիներից մեկը, որ մազապուրծ փախել է, վկայել է, որ ինքը տեղյակ է այն դեպքից, որ իր հարեւաններից մեկին ադրբեջանական զինծառայողները գլխատել են, ինչպես նաեւ սպանել են մեկ այլ տարեց անձի՝ 82 տարեկան Միշա Ստեփանյանին։ Գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի։ Այս դեպքերը դեռ վիճակագրության մեջ չենք ներկայացնում, քանի որ որոշ հանգամանքներ չենք պարզել մեզ համար»,- նշեց նա։
Նշենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝ վիրավորվել։